Design a site like this with WordPress.com
Get started

Հայոց Լեզու

11. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից։

1) թյուր-ճիշտ, հանգույն-նման, ընդդեմ-հակառակ
2) երեց-ավագ, խարազան-մտրակ, հեծել-տանջվել
3) պարագիծ-շրջագիծ, գծուծ-կծծի, ձեռնհաս-ունակ
4) երկնչել-երկյուղել, ընձյուղ-ոստ, խաժամուժ-խառնամբոխ

12. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից։

1) սեղմել-մամլել, տարտամ-անորոշ, զտարյուն-կորովի
2) միալար-անընդհատ, ընկղմել-խորասուզել, արտառոց-անփորձ
3) բաղձանք-իղձ, անսայթաք-անգայթ, աղճատել-աղավաղել
4) ծանուցել-իրազեկել, մտացածին-սնապարծ, ապավեն-պաշտպան

13. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են իրար հոմանիշ։

1) այլազան-տարբեր, կառչել-թոշնել, համհարզ-թիկնապահ
2) ուրույն-բնորոշ, դավանանք-խարդավանք, ամոքել-սփոփել
3) թռվռալ-խայտալ, կարկառել-ծանուցել, թերուս-իմաստակ
4) հրապուրել-զմայլել, խոհեմ-ողջամիտ, դեռափթիթ-նորածիլ

14. Ո՞ր տարբերակում ընդգծված բառը մյուսներում ընդգծված բառերին հոմանիշ չէ։

1) Սենյակի ձեղունը գմբեթարդ էր, զարդարված սև ու կարմիր քարերի ծաղկաձև շարվածքներով։
2) Առաստաղից կախված արծաթե կանթեղի լույսը տկար ու դժգույն թվաց թագուհուն։
3) Թավշյա վարագույրները, անկյունների աշտանակները թախծալի հուշեր էին արթնացնում։
4) Անցորդը ուշիուշով նայում էր դեպի հարավ-արևմուտք, որտեղից երևում էին գյուղի տների կղմինդրե տանիքները։

15. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից։

1) ուսյալ-իմաստակ, երանգավառ-տամուկ, օրինական-ապօրինի
2) ստույգ-բացատրելի, ապառիկ-կանխիկ, հակիրճ-երկարաշունչ
3) գժտվել-հաշտվել, չափավոր-ծայրահեղ, երաշտային-անձրևային
4) բեկբեկուն-ուղղաձիգ, կայուն-անզոր, անամոք-առողջ

16. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից։

1) անհողդողդ-երերուն, քնքուշ-վեհ, վեհանձն-ստոր
2) զարդարուն-անպաճույճ, օրինական-ապօրինի, ջրարբի-անջրդի
3) խոժոռվել-ժպտալ, բանուկ-սակավագնաց, առաթուր-անջրպետ
4) դալար-ստվար, լայնարձակ-անձուկ, տկար-վատառողջ

17. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից։

1) երբեք-միշտ, լայն-անձուկ, հավերժ-անընդհատ
2) խաղաղ-փոթորկուն, տեղական-մշտական, ծածուկ-բացահայտ
3) ձերբակալել-ազատել, հանգցնել-կիզել, վհատեցնել-քաջալերել
4) հետամտել-խուսափել, հիվանդանալ-ապաքինվել, սիրել-փայփայել

18. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից։

1) շաղակրատ-քչախոս, գժտված-համերաշխ, կայտառ-շենշող
2) աղտեղություն-մաքրություն, սեղմ-ճապաղ, հեղհեղուկ-անհողդողդ
3) կշտամբել-գանահարել, իրազեկ-անտեղյակ, բացասում-հաստատում
4) խոչընդոտել-նպաստել, ստերջ-անջրդի, հուսահատվել-գոտեպնդվել

19. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից։

1) օրհնանք-անեծք, երեց-կրտսեր, կամային-թուլամորթ
2) զարդարուն-անպաճույճ, վաստակել-վատնել, երերուն-անկայուն
3) էական-առանցքային, փութկոտ-ծանրաշարժ, բաց-գոց
4) երկչոտ-վախկոտ, ըմբոստ-հնազանդ, պարտավոր-կամավոր

20. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից։

1) անհամեստ-փառամոլ, ապառիկ-կանխիկ, ընդգրկուն-ծավալուն
2) քչախոս-շաղակրատ, հուռթի-արգավանդ, հարմար-անպատեհ
3) զարդարուն-անպաճույճ, հոռետես-լավատես, պարպել-լիցքավորել
4) իրազեկ-անտեղյակ, առինքնել-վանել, փակել-գոցել

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: