Design a site like this with WordPress.com
Get started

Գրականություն

Ինչպես ես հասկանում սարոյանական հետևյալ միտքը. «Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է. ազատ ամենայն կեղծ ու անօգուտ բաներից, որքան էլ դրանք խոր արմատներ գցած լինեն մարդու էության մեջ»:

“Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է.” այս մտքով Սարոյանը ուզում է ասել , որ մեր ժամանակներում ազատությունը հասարակական նորմ է:

Սարոյանի մտքի երկրորդ մասը ՝ “ազատ ամենայն կեղծ ու անօգուտ բաներից, որքան էլ դրանք խոր արմատներ գցած լինեն մարդու էության մեջ” , ասում է , որ մարդկանց կողմից ստեղծված կանոնները, օրենքները , պարտադրանքները , ավանդական կարծրատիպերը և այլն, խանգառում են մարդկանց իրենց կյանքը վայելել:

Պատում – հաշվետվություն 2019-2020թթ ուսումնական տարի

2019թ. ես վերադարձա Մխիթար Սեբաստացի կրթահամալիր: Սկզբում դժվար էր հարմարվել մեդիա միջավայրում աշխտալու անհրաժեշտությանը: Իսկ երբ արդեն գրեթե հարմարվել էի, սկսվեց հեռավար ուսուցումը:

Ուսումնական տարվա ընթացքում կատարել եմ հետևյալ աշխատանքները.

  1. Կատարել եմ դասարանային աշխատանքներ, որոնք կարող եք գտնել ստորև հղումներով.
  2. Տարբեր թեմաների մասին մտքեր եմ շարադրել, այդ թվում՝ մանկավարժության և մայրության մասին. https://wordpress.com/block-editor/post/hrayrbadalyan.home.blog?jetpack-copy=56, անկախության մասին՝ https://wordpress.com/block-editor/post/hrayrbadalyan.home.blog/105
  3. Մասնակցել եմ տարբեր նախագծերի, այդ թվում՝ Զարմանալի աշունը https://wordpress.com/block-editor/post/hrayrbadalyan.home.blog/212, Սեբաստացու օրերի շրջանակում գրել եմ կրթահամալիրի մասին՝ https://wordpress.com/block-editor/post/hrayrbadalyan.home.blog/168, Մխիթարյան միաբանության խորհրդանիշների մասին՝ https://wordpress.com/block-editor/post/hrayrbadalyan.home.blog/177, Մխիթար Սեբաստացու մասին՝ https://hrayrbadalyan.home.blog/2019/11/13/%d5%b4%d5%ad%d5%ab%d5%a9%d5%a1%d6%80-%d5%bd%d5%a5%d5%a2%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%ab%d5%b6/:
  4. “Գրականություն” առարկայի շրջանակներում ծանոթացել եմ Թումանյանի, Տերյանի, Չարենցի կյանքին ու ստեղծագործությանը, կարդացել մի շարք ստեղծագործություններ՝ աշխատանքներս ամփոփելով հետևյալ հրապարակումներում.
  5. Իրականացրել եմ անհատական ծրագիր Համբարձման տոնի և սուրբ Սարգսի վերաբերյալ: Այս թեմանրն ընտրել եմ, որպեսզի աշխատեմ տատիկիս հետ: Նա ազգագրագետ է և հեղինակել է հայկական ազգային տոների մասին 2 գիրք: Նախագծերի շրջանակում նա ինձ ոչ միայն պատմել է տոների մասին,այլև միասին պատրաստել ենք տոնական ուտեստը:
  6. Հեռավար ուսուցման ընթացքում, որպես անհատական աշխատանքի մաս, դիտել կամ վերադիտել եմ բազում ֆիլմեր այդ թվում՝ իմ սիրելի “Կարիբյան ծովահեններ”-ը : Այնուհետև կարդացել եմ ֆիլմի մասին անգլալեզու ակնարկներ, որոնցից 2ը թարգմանել եմ հայերեն, որպեսզի անգլերեն չիմացող մարդկանց համար հասանելի լինի: Ակնարկի թարգմանությունը կարող եք գտնել այստեղ՝ https://wordpress.com/block-editor/post/hrayrbadalyan.home.blog/288:
  7. Ինքնուրույն ընթերցանության շրջանակներում կարդացել եմ Հրանտ Մաթևոսյանի “Պատիժ”-ը:

«Սասնա ծռեր». ընթերցումներ

Կարդացել եմ Եղիշե Չարենցի <Սասնա ծռեր>-ը: Դուրս եմ գրել ինձ անծանոթ բառերը:Ինձ համար հատկապես հետաքրքիր էր կարդալ Չարենցին, քանի որ Թումանյանի և Զարյանի տարբերակներին արդեն ծանոթ էի: Ստորև բերում եմ Չարենցի Ծռերում ինձ հանդիպած անծանոթ բառերը:

երկնահեց — բնստ. երկնքին հենված, երկնահաս, երկնահուպ:

ահռել — սարսափել, երկյուղով համակվել, այլայլվել, ապշել (տպավորության սաստկությունից):

դիվոտ — դիվահար, խենթ, խելագար:

հարամի — ավազակ

անսալ — լսել մեկի խոսքին, հպատակվել, հնազանդվել:

կամիվ — կամքով

ազատանի — պատմ. ազատներ, ազնվականներ, ազատների դասակարգ, ազնվական:

խարազան — կաշեփոկերից կամ ձարից (ձիու բաշի ու պոչի մազ) հյուսած երկար ու հաստ մտրակ՝ խոշոր եղջերավոր անասուններին վարելու համար. փխբ. պատիժ, պատժիչ, պատիժը գործադրող, փխբ. ճնշում, կեղեքում, հալածանք:

Լեոնիդ Ենգիբարով, նովելներ

Ինձ դուր եկած մտքերը

Բարու տերևներն ամենաշատն են, Սիրո նուրբ տերևներն ու Վախի տերևները սովորաբար աճում են ինչ-որ տեղ՝ ներքևում: 

Միայն մի բան երբեւէ չի մոռացվում՝ երբ կանգնում ես երկու ձեռքերի վրա, կամաց պոկում ես մի ձեռքդ եւ հասկանում՝ ափիդ մեջ երկրագունդն է:

Դա անելը բարդ չէ, բարդը սիրելն է, իսկ կինը, եթե չի կարողանում սիրել, դադարում է կին լինել։

Եվ նա թախծում է իր արդեն երեք սենյականոց բնակարանում, որովհետև ինչքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից նրանք, ովքեր ապրում են այնտեղ, և երբ անձրև է գալիս, նա պատրաստ է ներքև նետվել իր անձրևանոցը փնտրելու, բայց մի՞թե տասնհինգերորդ հարկից կճանաչես, թե որն է քո անձրևանոցը։

ՄԻՐՀԱՎ գրական ակումբ: ԼԵՈՆԻԴ ...

Զատիկը մեր ընտանիքում

Այս տարի Զատիկին արտակարգ դրության պատճառով չկարողացանք բոլորով միասին դիմավորել առավոտը։ Ես տատիկիս տանն եմ։ Միայն տատիկս ու ես մի շաբաթ է, ինչ տատիկիս բնակարանում ենք, Այգեստանում։ Առավոտյան գնացի գնումների, իսկ այդ ընթացքում տատիկս հավկիթները պատրաստել եր և ներկել։ Այնուհետև ես նրան օգնեցի տոնական սեղանը պատրաստել։ Հետո զանգահարեց մայրիկս և ասաց, որ ինքը կբերի ձուկը։ Տատիկս իմ խնդրանքով համեղ տիրամիսու էր պատրաստել։ Իսկ մայրիկս բերեց նաև ավանդական չորեկ՝ կաթնահունց հյուսք, որն այս տարի առաջին անգամ էր թխել։ Մինչև մայրիկիս գալը, եկավ մորեղբայրս՝ տատիկիս քրոջ և եղբոր հետ։ Մենք զրուցում էինք մինչև եկան հայրս, քույրս և մայրիկս։ Ծնողներս տատիկիս մեր այգու նարցիսներն էին նվեր բերել։ Համեղ զատկական ճաշից, ձվակռվից հետո բաժանվեցինք թիմերի “այլ կերպ” խաղացինք։ Հետո ես կիթառ նվագեցի բոլարի համար։ Այնուհետև տատիկիս և իմ հյուրերը գնացին և ես տատիկիս օգնեցի սեղանը հավաքել։ Այսպես անցավ Զատիկը մեր ընտանիքում։

«Կարդում ենք Համո Սահյան» նախագիծ

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի: 

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
  • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Պատասխաններ՝

Բանաստեղծությունը նկարագրում է մայրամուտը իր ողջ գեղեցկությամբ: Շուրջբոլորը այքան գեղեցիկ ծաղկած էր, որ սարը կարծես անկողնում լիներ : Անտառի բուսականության վրա վերջին շողերն էր սփռել արևը: Քարափներում թռչում էին ծիծառները , իրենց սլացիկ թևերով: Ցանկանում էր կանգնեցնել , երկրագնդի պտույտը, որ այդ չքնաղ տեսարանը երկարեր:

Օրվա մեջ ամենից շատ սիրում եմ՝ արևածագը: Արևածագով է սկսվում օրվա սկիզբը: Այն կարծես մարդկանց մեջ արթնացնի այն հույսը, որ ամեն նոր օր կարող է լավ կյանքի սկիզբը դառնալ: Արևածագին՝ արևը դուրս գալով իր տաքությունն է սփռում մարդկանց հոգում: Վերջապե՜ս սիրում եմ արևածագը, քանի որ գիշերվա տխուր խորհրդավորությունից հետո այն բերում է մի նոր պայծառություն:

Ժայռից մասուր է կաթում

Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,

Սերս եկել է ջրի,

Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Աշուն է, ուշ է: 

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
  • Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
  • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
  • Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

Պատասխաններ՝

Ինձ համար անծանոթ բառեր չկային:

Ներկայացված է ՝ աշունը, իր անձրևային թախիծով:

Ժայռից մասուր է կաթում…՝ Քանի որ ուշ աշուն էր, ծաղկել էին մասրենիները և այդպիսով գեղեցկացրել լեռները: Բերքն այնքան առատ էր , որ կարծես ժայռից մասուր կաթար:

Փոխաբերական իմաստով են գործածվել հետևյալ արտահայտությունները՝ կարմիր սարսուռ է կաթում, կարմիր սարսուռ է տանում, առուն և՛ բարի է և՛ հասկանալի և՛ անուշ, սերս եկել է ջրի:

Պատկերավորման միջոցն է ՝ նկարագրությունը:

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝  

  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Պատասխաններ՝

Ամպրոպից հետո երկինքը պարզ է դառնում , խոտերն ավելի են կանաչում, ծաղիկները նոր բույր և պայծառ երանգ են ստանում: Ամպրոպից հետո ամեն բան գեղեցկանում է:

Հերոսներ՝

կապույտ երկինք, կանաչ խոտ, ճերմակ շուշան , կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, բարի արև, սիրով լի մարդիկ, դու հասկանալի:

Կրկնվող բառն ու բառակապակցությունն է ՝ ամպրոպից հետոն և ավելին: Սրանք ասում են , որ ամպրոպի ժամանակ ամեն բան մռայլ է լինում և պակասում: Ամրոպի ավարտից հետո՝ ամեն բան փոխվում է, դառնալով ավելի լավը:

Ասելիքը խտացված է հետևյալ տողերում՝

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

(Ամպրոպի ժամանակ մարդիկ մռայլ են լինում, իսկ երբ արևն է բարձրանում բոլորն ավելի սիրով են դառնում)

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

(Ամպրոպի ժամանակ ամեն բան խռնվում է, իսկ ամպրոպից հետո կարգավորվում և առավել հասկանալի դառնում)

Փոխաբերական իմաստն այն է՝ որ երբ ամեն բան լավ է, մարդիկ դա չեն նկատում և միայն վատթարացումից հետո՝ սկսում են ամեն բան նկատել և ավելի շատ են գնահատում:

“Կարդում ենք Չարենց” նախագիծ

Տրիոլետ

Տրիոլետը բանաստեղծության կայուն ձև է , որը բաղկացած է ութ տողից: Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

Չարենցի տրիոլետներից՝

«Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը»

«Հիմա ամեն ինչ անիմաստ է»

«Շրշում են իմ շուրջը, շրշում»:

Սոնետ

Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող և վերջում երկու եռատող։ Սոնետի հանգավորման  ձևերը շատ բազմազան են։ Ամենից բնորոշն այն ձևն է, երբ սոնետի քառատողերն ունենում են երկու ընդհանուր հանգ, որոնք տողերն իրար են կապում օղակաձև կամ խաչաձև հանգավորումով։ Իսկ եռատողերի մեջ հանդես է գալիս երեք հանգային վերջավորություն՝ ամենատարբեր դասավորությամբ։ առանձին դեպքերում էլ սոնետը կարող է ունենալ երեք քառատող և մեկ եզրափակիչ երկտող։

Չարենցի սոնետներից՝

«Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ»

Ռուբայի

Ռուբային՝ պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է , առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհանգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են՝ Հովհաննես Շիրազը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Թումանյանը և ուրիշներ։

Չարենցի Ռուբայիներից՝

«Նա հոսում է, ալիք առ ալիք»

«Քո ամե՛ն մի, ամե՛ն մի զարկին»

«Նա կուզեր, որ լինի անէ»:

Գազել

Բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից, որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

Տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում։ Սկսել է ձևավորվել IX-X դդ.-ում։ Առաջին տան երկու տողերն էլ ավարտվում են նույն բառով կամ բառերով, իսկ դրանց նախորդող բառերը հանգավորվում են։ Տողավերջում կրկնվող բառերը կոչվում են ռեդիֆ։ Նույնը կրկնվում է նաև բոլոր հաջորդ տների երկրորդ տողերում։

«Ծիածան»

«Տաղարան»

«Մորս համար գազել»

Առաջադրանք

Առաջադրանք 310.

  • Թանգարանի սրահներից բոլորում ցուցադրվող վաթսունական առարկա կա:
  • Դպրոցի ամեն մի դասարանում տասվեց սեղան է դրված:
  • Յուրաքանչյուր մի երամում տասնհինգական կռունկ է:
  • Այստեղ ամեն մի գետ երեքական վտակ ունի:

Առաջադրանք 311.

  1. Աշխատանքի նպատակ ունենալ:
  2. Խաղի հնարավորություն ընձռել:
  3. Ուսման նպատակ ունենալ:
  4. Հանգստի հնարավորություն ունենալ:
  5. Գործելու հնարավորություն ունենալ:
  6. Խաղալու հնարավորություն ընձռել:
  7. Սովորելու հնարավությունը ընձռել:
  8. Հանգստանալու հնարավորություն ունենալ:

Առաջադրանք 312.

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին գրավում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի յուրօրինակ պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ:
Սակայն ճամփորդներին ամենից ավելի հրապուրում էր Նաբուգոդոնոսոր թագավորի սքանչելի պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում, հրաշագեղ մի շինություն կախովի այգիները: Թագավորը դրանք կառուցել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Տոթ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զովին ու հովանուն: Կնոջ տխրությունը մեղմացնելու համար համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին  նշանավոր կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզները մտնելը գրեթե անհնարին էր. չէ՞ որ դրանք արքայական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սոսկալի պահակախումբը:
Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հիսքանչ էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին. իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը:

Առաջադրանք 313.

  1. Սիրտը գերեց աղջկա մի ժպիտից: Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը:
  2. Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:Ծառի տակ ինչ-որ մեկը գանձ է թաքցրել
  3. Քարը մաշվել,հարթվել էր անձրևից ու քամուց:Անձրևն ու քամին քարը մաշել և հարթեցրել էր:
  4. Արտերը խանձվել էին բարկ արևից:Բարկ անձրը խանձել էր արտերը:
  5. Քարտը լրվվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:Քարտը լրացնումէին միայն չափահաս քաղաքացիները:
  6. Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից: Իտալական դատարանի կողմից նրան ազատազրկաման են դագապարտել և տուգանել են:
  7. Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից ու նրանց հետ հավասր աշխատեց:Ընկերները նրան տղամար համարաեցին և նրա հետ հավասար աշխատեցին:
  8. Դյութվել էր ալիքների ու քամու երգով:Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան:
  9. Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:Ալիքների ու քամու երգը դյութել էր աղջկան:
  10. Ընկերս համերգի է հրավիրված:Ընկերոջ համերգի էին հրավիրել:
  11. Վերջապես խոսքը տրվում է օրվա հերոսին: Վերջապես խոսքը տվեցին օրվա հերոսին:

Առաջադրանք 314.

ա) փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև։
Կիսաշրջանաձև բառը տարբերվում է, որ ունի երեք արմատ, իսկ մնացած բառերը երկու արմատ։

բ) Սեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր,իսկույնևեթ:
Իսկույնևեթ բառը տարբերվում է,որ իր հոդակապը և-ն է, իսկ մյուս բառերում միայն ա հոդակապ է։

գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն։
Հերարձակ միակ բառն է,որ ունի երկու արմատ առանց ածանցի, մնացած բառերը ածանցավոր է։

Առաջադրանք 315.

  • Հեռագիրը՝ ուղված էր ծնողներին, բերել էին գիշերը:
  • Ծաղիկը՝ գեղեցիկ ու բուրումնավետ, դաշտում կարծես միակն էր:
  • Աշունը շուկան լցրել է մրգերով՝ գունագեղ և քաղցրահամ։
  • Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ ծովի նման։
  • Մի ժպիտ՝ տխուր ու անմեղ, թառել էր դեմքին:

Վահան Տերյան

Կենսագրություն

1885թ փետրվարի 9ին ծնվել է Վահան Տերյանը։ Տերյանը իր կարճատև կյանքի ընթացքում չի հնացել, կախարդական ազդեցություն ունի նրա բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրնեց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները։Տերյանը հեղափոխել է հայ պոեզիան և տաղաչափությունը։Տերյանը կարողացել է հաղթահարել   այդ խոչընդոտը և դարձել է արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը` քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս:Ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել գրական հայոց լեզուն, որն  էլ էտալոնի դեր է կատարում բոլոր նոր սերունդների համար: Դա հասկանում էր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը, ով պարտադրում էր իր ուսանողներին արտասանել Վահան Տերյանի բանաստեղծություններ և դրանից հետո էր միայն անցնում քննության բուն նյութին: Որովհետև կարդալով և անգիր արտասանելով Տերյանի ստեղծագործությունները, ուսանողները հնարավորություն  էին ստանում պրակտիկորեն տիրապետել անթերի հայերենին:

Դասարանային աշխատանք

Առաջադրանք 265.

Բազմախոստում է կենդանիների աշխարհը,դրանից գիտնականները սովորելու շատ բան ունեն: Օձերի որոշ տեսակներ,անգամ շատ հեռու են լինում քամու կամ  կրակի գոտուց,ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են: Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի,իր ծղրտոցից երկու հազար անգամ ավելի բարձր աղմուկի մեջ էլ մոծակի բզզոցը լսում է։Արու թիթեռնիկն իր «անտենայով» իմանում է էգի տեղն նույնիսկ այն դեպքում,նա հինգ կիլոմետր հեռու է լինում։Գիտնականները թիթեռնիկի անտենայի և ու չղջիկի լսողական ապարատի աշխատանքի սկզբունքը հասկանան,հնարավոր կլինի արտասովոր զգայուն ռադիոաստղադիտակներ ստեղծել: Իսկ դա հնարավորություն կտա լսելու ազդանշաններ,դրանց աղբյուրը ինչ-որ տեղ տիեզերքում է:

Առաջադրանք 266.

Փակագծերում գրված նախադասությունները արտահայտում են լրացուցիչ տեղեկություն:

Առաջադրանք 267.

-Ընկեր Սարգսյան , ես սիրելով մաթեմատիկան ցանկանում եմ իմանալ, թե ի՞նչպես որոշեցիք մաթեմատիկայի ուսուցչուհի դառնալ:

-Գի՞տես, որոշմանս պատճառը մանկությանս երազանք է եղել:

-Այսինքն փոքրուց ե՞ք երազել մաթեմատիկայի ուսուցչուհի դառնալու մասին:

– Այո , իսկ երբ դպրոցն ավարտեցի ընդունվեցի մանկավարժական համալսարան, և արդեն 30 տարի է սերունդներին եմ կրթում:

-Ես ցանկանում եմ , շնորհակալություն հայտնել Ձեզ, քանի որ դուք սերմանեցիք իմ մեջ սերը՝ առարկաի հանդեպ:

-Շնորհակալության կարիք չկա , ես իմ աշխատանքը սիրով եմ անում:

Առաջադրանք 268.

  • Ֆլորիդայի ատոմային էլէկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր.«Զարմանալի էր,ռոբոտը բարձացրեց ամուր սեղած ձեռքն ու,դաժանությամբ, սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել»։Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության» ՝ աշխարհում առաջին դեպքին։
  • Էլեկտրոնային օգնականն ստեղծվելմէր ատոմային էլեկտդակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար։Ռոբոտը, հավանաբար, հրաժարվել էր ինքն իրենից,երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել. կամ էլ. իրականությանն ավելի մոտ, ուղղակի նրա էլեկտրական սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել։

Առաջադրանք 269.

  • Ներս մտնողը Նվարդն էր ՝ բժշկի դուստրը։Ներս մտնողը բժշկի դուստրն էր ՝ Նվարդը։
  • Ընկերոջը նվիրեց իր սիրելի գիրքը ՝«Գանձերի կղզին»։Իր սիրելի գիրքը ՝«Գանձերի կղզին» նվիրեց ընկերը։
  • Ութսուննանց առույգ կինը ՝Նոյեմ տատիկը, մեր հարևանուհին։Մեր հարևանուհին ՝Նոյեմ տատիկը,ութսուննանց առույգ կին է։
  • Երկար ժամանակ ձյունով ծածկված Խուստուփը, մեր դիմացի լեռն է։ Մեր դիմացի լեռը ՝Խուստուփն է, երկար ժամանակ ձյունով ծածկված։
  • Փառատենչ բռնակալին ՝Իշխանին ծերունին պատմեց հուշարձանների մակագրությունների մասին: Հուշարձանների մակագրությունների մասին ծերունին պատմեց փառատենչ բռնակալին՝ Իշխանին:
  • Նա առաջին անգամ տեսավ ծովափնյա մեծ քաղաքը ՝ Օդեսսան: Օդեսսան՝ ծովափնյա մեծ քաղաքը, նա տեսավ առաջին անգամ:

Առաջադրանք 271.

Ուղի-մայրուղի, ախտ- դրախտ, թիռ-ուղաթիռ, աղտ-թոքաղտ։

Առաջադրանք 272.

Ֆուձիյամա լեռան բարձրությունը ՝ 3776 մետր է: Լեռան մոտ կան բազմաթիվ հյուրանոցներ: Այդ հյուրանոցներից ամենահաջողակը ՝ <<Ֆուձի >> հյուրանոցն է : Հյուրանոցի հաջողության գաղտնիքը իր գովազդի մեջ է: Գովազդը կապված է լեռան հետ: Եթե լինում են օրեր , որ լեռը վատ է երևում, ապա հյուրանոցը վերադարձնում է վճարված վարձը: Այստեղ եղանակային պայմանները շատ բարենպաստ են : Ֆուձիյամայում մշտապես արևոտ եղանակ է : Այստեղ տասնյոթ տարվա մեջ ամպամած օրերի թիվը տասնհինգ է եղել: Հենց այսպիսի գովազի շնորհիվ էլ հյուրանոցը առաջին տեղում է իր ցուցանիշով:

Առաջադրանք 273.

  • Առաջին նախադասության մեջ ասվում է, որ ակումբի ղեկավարը Սուրենն է և պետք է նրան համոզել: Երկրորդ նախադասության մեջ ասվում է , որ պետք է համոզել Սուրենին և ակումբի ղեկավարին:
  • Առաջին նախադասության մեջ նկարագրվում է իրանը, իսկ երկրորդում կինը:

Առաջադրանք 274.

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչինչացել են երկնաքարը մոլորակի վրա ընկնելու պատճառով։ Գիտնականների մի խումբ հետաքրքիր կարծիք է հայտնել։ Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ ու խիտ շերտ է պատել երկիրը։Դրանիցել և ջերմությունն է զգալիորեն նվազել և խավար է եղել։ Դինոզավրերի ամանակաշրջանի շատ կենդանիներ, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են։

Առաջադրանք 275.

ա)Գայլն անցնում էր մի վրանի մոտով,երբ տեսավ,որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում։Այդ փաստն անարդարացի թվաց ու շատ նեղացրեց գայլին և նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց։Ասաց.

-Ի՛նչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածն անեի՜։

բ)Գայլն ացնում էր մի վրանի մոտով։Նա տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում։Նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց։

Առաջադրանք 276.

  1. Հարավային Աֆրիկայում կան բույսեր:Որոնք թիթեռներով են սնվում:
  2. Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ ծաղիկը:Այն ունի չորս հազար տեսակ
  3. Կա մի տեսակ , որը շարունակ փոխում է հոտը: Այդ տեսակը առավել արժեքավոր է:
  4. Մոնղոլիայում՝ միջին տարիքը գերազանցում է հարյուրը: Այդ ցանկում տղամարդ չկա:
  5. Գիտնականները պարզել են երեղաների հեքիաթ սիրելու տարիքը:

Առաջադրանք 278.

1) Յուրաքանչուր մասնակից շահեց երկու մրցանակ:Բոլորը երկու հաղթանակ շահեցին

2) Յուրաքանչյուր հաղթողի մի գիրք նվիրեցին:Հաղթողներին մեկական գիրք տվեցին:

3)Ամեն ռոբոտ ենթարկվում է քսան հրահանգի:Բոլոր ռոբոտները ենթարկվում են քանական հրահանգի:

4)Թզուկներից յուրաքանչյուրը հինգ խնդիր առաջարկեց:Թզուկները հնգական խնդիր առաջարկեցին:

5)Պետք ամեն անկյունում յոթ քար դնել:Անկյուններում տասնչորս քար պետք է շարել:

Առաջադրանք 279.

  1. Այս նկարը ամրացվել է պատին,պապիս կողմից:
  2. Այս գիրքը կարդացվել է նաև ընկերոջս կողմից:
  3. Շունը կապվել էր ծառին տիրոջ կողմից:
  4. Առավոտվա դեպքը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ էր պատվում:
  5. Թեթև ցնցում գրանցվեց սարքերի կողմից:Սպասվող փոթորկի մասին զգուշացվեց ինստիտուտի աշխատակիցներին մարդկանց կողմից:
  6. Անտառում այդ երեխան հայտնաբերվել էր որսորդների կողմից:
  7. Տղան կախարդվում էր միշտ նույն երազով:
  8. Շինարարությունը ավարտին հասվեց:
  9. Հանդիպումը հետաձգվում են:

Առաջադրանք 280.

  • Նա թագավորին նամակ է գրել միայն իր որդու,Եգորի մասին։Նա թագավորին նամակ է գրել միայն իր,որդու,Եգորի մասին։Նա թագավորին նամակ է գրել միայն իր,որդու Եգորի մասին։
  • Վաղուց չէր տեսել ընկերոջը՝ Վահագնին։Վաղուց չէր տեսել ընկերոջը, Վահագնին։Նուբարենց տունը՝ համարյա ամեն օր, լի էր հյուրերով՝ Զավենի ընկերներով:
  • Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով՝ Զավենի ընկերներով: Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով, Զավենի ընկերներով:
  • Իշխանը կանչեց բերդապետին՝ Վահրամին,մի անգամ ևս զցուշացնելու գիշերային արկածի մասին:Իշխանը կանչեց բերդապետին,Վահրամին,մի անգամ ևս զցուշացնելու գիշերային արկածի մասին:

Blog at WordPress.com.

Up ↑