2017–ին Հայաստանում 110 տղայի դիմաց ծնվել է 100 աղջիկ, իսկ 2018–ին` 111 տղայի դիմաց`100 աղջիկ. ծնված երեխաների սեռերի հարաբերակցության միտումները դրական են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը։
Նրա խոսքով` սոցիալական բաղադրիչը մեծ նշանակություն ունի Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքում, քանի որ մարդիկ երեխաների քանակ ու սեռ են որոշում` սոցիալական պայմաններից ելնելով։

© SPUTNIK / NAIRA POGHOSYANՍեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները նվազել են
«Տղա–աղջիկ հարաբերակցության խնդիր, իհարկե, ունենք, սակայն վերջին 20 տարիների ընթացքում դրական միտումներ կան։ Մենք էլ մեր հերթին գենդերային նոր քաղաքականության ծրագիր ենք մշակում, որի շրջանակներում կարևորվելու է սեռերի հարաբերակցության տարբերության հնարավոր մեղմումը»,–ասաց Սարգսյանը։
Նա նշեց նաև, որ Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման որոշ սահմանափակումներ կան, օրինակ, 12 շաբաթականից մինչև 22 շաբաթ հղիության ժամկետի շրջանակներում արգելվում է հղիության ընդհատումը։
Խոսելով Հայաստանում ժողովրդագրական տվյալների մասին` Սարգսյանը նշեց, որ 2018–ին ծնվել է 36 502 երեխա, ինչը 1200–ով քիչ է 2017–ի ծնունդների քանակից։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն էլ նշեց, որ Հայաստանում ժողովրդագրական խնդիրները շատ են` ծնելիության անկում, ծերացող բնակչություն, անպտղության բարձր ցուցանիշ։
Ըստ նրա` եթե ամեն ինչ այս տեմպերով գնա, ապա մինչև 2060 թվականը 93 000 աղջիկ չի ծնվելու ու սրա հետևանքով ՀՀ բնակչությունը նվազելու է 80 000–ով, որը պետության 2.5 տարիների ծնունդների թիվն է։

© SPUTNIK / ARMINE ALEXANYANՏանուլ տված դասը, կամ աշակերտները հասկացան իրենց սխալը փոքրիկ Գոհարիկի մահից հետո միայն
«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառները երեքն են` ցածր ծնելիության մակարդակը, տեխնոլոգիաների հասանելիությունը, ինչի շնորհիվ իմանում են սեռը, տղայի նախընտրությունն ու աղջկա թերարժեքավորումը։ Հենց վերջին գործոնի փոփոխության համար էլ մենք կարող ենք որոշակի բաներ փոխել, ինչը նաև քիչ ֆինանսներ է պահանջում»,–ասաց Հարությունյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ տղա–աղջիկ հարաբերակցությունն ամենից առավել զգացվում է Գեղարքունիքի մարզում։ Տվյալների համաձայն` 2018 թ.–ին 118 տղայի դիմաց ծնվել է 110 աղջիկ։ Գեղարքունիքին հաջորդում է սահմանամերձ Տավուշը, որտեղ էլ 117 տղայի դիմաց է ծնվել 110 աղջիկ։ Մյուս կողմից, սեռերի հարաբերակցությունն ամենաքիչը տատանվում է Վայոց Ձորում և Սյունիքում։
Ըստ նրա` 0-19 տարեկանների խմբում տղաների քանակը փաստացի 48 000–ով ավելի շատ է, քան աղջիկներինը։ Իսկ, ահա, 20-40 տարեկանների խմբում, արտագաղթի հետևանքով տղամարդկանց թիվը շուրջ 40 000–ով ավելի քիչ է։
Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ, ՀՀ կառավարության հետ համագործակցելով, խորհուրդ են ստեղծել, որը զբաղվելու է ժողովրդագրական խնդիրների լուծմամբ։ Խորհրդի հետ կապված այլ մանրամասներ դեռ հայտնել չեն կարող։
Ավանդական հասարակություններում եղել է որոշակի գենդերային դերաբաշխում, ըստ այդմ տղամարդը , որպես ֆիզիկապես առավել ուժեղ , դրսի հետ կապված աշխատանքների հիմնական պատասխանատուն է եղել: Նա է իր վրա կրել ընտանիքի համար սնունդ հայթհայթելու, արտաքին վտանգներից իր մերձավորներին պաշտպանելու հիմնական բեռը, մինչդեռ կինը պատասխանատու էր տան ներքին գործերի, երեխա ունենալու, երեխայի և տան մյուս անդամների խնամքի համար: Հետագայում, քրիստոնյա եկեղեցիների հզորացմամբ, ամրապնդվեց տղամարդու գերիշխող դերը, և կանայք հիմնականում դուրս մղվեցին հանրային կյանքից: Տասութերորդ դարի ֆրանսիական լուսավորչությունն առաջ քաշեց մարդու, մարդու իրավունքների և իրավահավասարության հետ կապված մի շարք գաղափարներ: Հետագա զարգացումների արդյունքում մարդկությունը քսաներորդ դարում հասավ մի հանգրվանի , երբ այլևս կարեորվում է մարդկանց միջև հավասարությունը ՝ անկախ սեռից, տարիքից, ռասայական , էթնիկ, սոցիալական , կրոնական կամ այլ պատկանելիությունից : Դեռևս 19րդ դարից եվրոպական երկրներում կանայք պայքարում էին տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալու համար: Սակայն շատ եվրոպական երկրներում կանայք ընտրության իրավունք ստացան բավականին ուշ: Օրինակ, այնպիսի զարգացած երկիր ինչպիսին Շվեցարիան է կանանց ընտրելու իրավունք տվել է ընդամենը 1971 թ. , մինչդեռ Հայաստանում կանայք ընտրություններին կարող էին մասնակցել սկսած 1918թ.:
Սակայն, չնայած Հայաստանում կանայք արդեն երկար ժամանակ է ունեն կրթության, աշխատանքի, ընտրելու և այլ իրավունքներ, ավանդական հասարակարգից եկող որոշ խտրական երևույթներ դեռ ակտուալ են: Նման երևույթներց է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը: Քանի որ ավանդաբար հայկական մշակույթում տղամարդն էր ընտանիքի շարունակականության գրավականը և հիմնական տնտեսական հենարանը, մարդիկ նախապատվությունը տալիս եին տղա երեխաներին և ուզում էին պարտադիր տղա ունենալ: Եթե, օրինակ, ընտանիքը մի քանի աղջիկ երեխա էր ունենում, աղջիկների գիծը կասեցնելու համար հերթական աղջկա անունը Բավական կամ Հերիքնազ էին դնում: Կան անգամ գրանցված այնպիսի դաժանության դեպքեր, երբ սկեսուրը նորածին աղջիկ երեխային խեղդամահ էր անում: Իսկ ցեղասպանության տարիներին, երբ ստիպված եին ընտրություն կատարել փրկելու համար երեխաներից մեկին, նախապատվությունը տրվում էր տղա երեխային: Ցավոք, ներկայիս տեխնիական նվաճումների և սարքավորումների առկայության պայմաններում, մարդիկ հղիության վաղ փուլերում կարողանում են իմանալ պտղի սեռը և արհեստական ընդհատման միջոցով պտղից ազատվելու որոշում կայացնել Ես կարծում եմ, որ սա խտրական վերաբերմունք է կանանց հանդեպ և խոսում է նման վերաբերմունքի խոր արմատների մասին: