Ինչպես է փոխվում աշխարհը առանց մարդու միջամտության

Ներկայացրեք տասը օրինակ, թե ինչ փոփոխություններ կան երկրագնդի մարդկանց մեկուսացման պայմաններում:  Նախընտրելի է, որ օրինակները լինեն աշխարհի տարբեր հատվածներից: 

1.Չինաստանում փետրվարից նվազել է ածխաթթու գազի քանակությունը՝ 25%-ով:

2.Իտալիայի Վենետիկի քաղաքի ջրանցքներում ջուրը դարձել է թափանցիկ, որը ասում են պայմանավորված է երթևեկության բացակայությունից:

3. Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտնում է, որ Իտալիայում  նվազել է օդի աղտոտվածությունը զանգվածային կարանտինի մտցնելուց հետո: Ազոտի երկօքսիդի արտանետումները նվազել են: Դա հատկապես նկատելի է Իտալիայի հյուսիսում: Երկիրը հիմա շատ հանգիստ է, փողոցները հագեցած չեն զբոսաշրջիկներով, խցանումներ չկան: Բնությունն աստիճանաբար վերականգնվում է:

4.  Բեռլին են եկել հազվադեպ հանդիպող թռչուններ:

5. Շատ խոշոր քաղաքներում ճանապարհներին մեքենաների քանակը նվազել է, խոշոր ձեռնարկությունների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, և փակվել է օդային երթևեկությունը:

6. Ճանապարհային երթևեկությունը Մեծ Բրիտանիայում ընկել է ավելի քան 70% -ով:

7. Մեկուսացումը ազդել է հանածո վառելիքի արդյունաբերությանը: Օդային ճանապարհների և ինքնաթիռների ավելի քիչ վարորդների դեպքում նավթի գինը նախորդ տարվա համեմատ նվազել է գրեթե երկու երրորդով:

8. Նավթի և ածխաթթու գազի արտանետումների նվազումը, լավ է կլիմայի համար քանի որ նավթ և ածխաթթու գազը ջեռուցում են մոլորակը և խաթարում եղանակային համակարգերը:

9. Օդային երթևեկությունը որոշ չափով դադարեցրել է գործունեությունը, որ դրական ազդեցություն ունի բնության վրա:

10. ԲԵնզինի պահանջարկի նվազման պատճառով նավթարդյունաբերությունը նվազել է ,որն ել նպաստում է բնությանը:

Տեղեկությունները վերցվել են տարբեր աղբյուրներից:

Հողօգտագործում

1.Ի՞նչ դեր ու նշանակություն ունի հողը բնության մեջ և մարդու կյանքում:

Հողը Երկրակեղևի՝ բերրիությամբ օժտված մակերեսի փխրուն շերտն է, որն առաջացել է լեռնային ապարներից՝ ֆիզիկական, քիմիական և կենսաբանական համատեղ գործունեության հետևանքով: Հողը կապ է հանդիսանում կենդանի օրգանիզմների ու անկենդան բնության միջև: Հողը այն միջավայրն է, որում փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները:Մակերեսային շերտը բնակեցված է կենդանիներով, մանրէներով, բույսերի բազմաթիվ տեսակներով և դրանց մնացորդներով, որոնք կազմում են հումուսի հիմքը: Հումուսը կայուն օրգանական նյութ է, որը պահպանվում է քայքայման գործընթացներից հետո: Հողը կազմող տարրերը կարող են գտնվել երեք ֆիզիկական վիճակներում՝ պինդ, հեղուկ, գազային: Պինդ վիճակում գերակշռում են հանքային գոյացություններըև օրգանական նյութերը, որոնց թվին է միանում նաև հումուսը: Հողի հեղուկ վիճակը՝ հողային լուծույթը, կազմում է ջուրը իր մեջ լուծված հանքային միացություններով, ինչպես նաև՝ գազերով: Ջրից զուրկ հողային տարածքներում գոյանում է <<հողային օդը>>, որն իր մեջ ներառում է զանազան գազեր:Հողում բնակվում են բազմաթիվ կենդանի օրգանիզմներ՝ բակտերիաներ, ջրիմուռներ, սնկեր, միաբջիջ կենդանիներ, որդեր,հոդվածոտանիներ ու մանր կաթնասուններ:

Հատկապես նկատելի է հողի՝ որպես սանիտարական պաշտպանիչ շերտի նշանակությունը: Այն հանդես է գալիս որպես հզոր բակտերիալ ֆիլտր ջրային լուծույթների մաքրման համար և օժտված է քիմիական միացությունները կապելու մեծ ունակությամբ: Հողի մաքրող դերը հիմնականում կախված է նրա ֆիզիկական ու քիմիական հատկություններից:

Հողը բարդ բնական համակարգ է, որտեղ կենդանի օրգանիզմների և այլ գործոնների ազդեցությամբ տեղի է ունենում բարդ օրգանական միացությունների առաջացում և քայքայում: Հանքային նյութերը բույսերի միջոցով կլանվում են հողից, մտնում են նրանց օրգանական միացությունների, ապա՝ բուսակեր օրգանիզմների օրգանական նյութերի, իսկ հետո՝ միջատակեր և գիշատիչ կենդանիների կազմի մեջ: Բույսերի և կենդանիների մահից հետո օրգանական նյութերն անցնում են հողի մեջ: Հողային  մանրէները քայքայում են այդ օրգանական միացությունները, որոնք էլ բազմաթիվ բարդ և բազմաստիճան ռեակցիաների արդյունքում  վերածվում են բույսերի համար մատչելինյութերի:

Էներգիայի 88%-ը, որը մարդն ստանում է սննդից, հողի օրգանական նյութերն են, իսկ մնացած  10%-ը  ստանում են անտառներից, դաշտերից, արոտավայրերից և միայն 2%-ը՝ Համաշխարհային օվկիանոսից:

Հողը, ի տարբերություն մյուս բոլոր արտադրամիջոցների, ճիշտ օգտագործելու դեպքում չի սպառվում, այլ ընդհակառակը՝ անընդհատ բարելավվում է, տարիների ընթացքում բարձրացնելով բերրիությունը:

2.Ձեր կարծիքով ինչու՞ են հողն անվանում տվյալ էկոհամակարգի հայելին:

Իմ կարծիքով հողը անվանվում է տվյալ էկոհամակարգի հայելի, քանի որ ի վերջո բոլոր վնասակար և օգտակար նյութերը ի վերջո անցնում են հողի բաղադրության մեջ։

3.Ի՞նչպես է ազդում աղտոտված հողը ամբողջ էկոհամակարգի վրա:

Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Հիմնական աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառնուրդներըիջնելով հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու տեսքով վերադառնում է մթնոլորտ:Նաև աղտոտման աղբյուրներն են մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի առատությունը:20-րդ դարի երկրորդ կեսից առաջացավ ռադիոակտիվ տարրերով հողի աղտոտման վտանգը: Ռադիոակտիվ նյութերը ատոմային պայթյուններից հետո թափանցում են  հողի մեջ և կուտակվում այնտեղ տեղումների արդյունքում: Տեղ-տեղ հողը կարող է աղտոտվել ատոմային էլեկտրակայանների և այլ ձեռնարկությունների թափոնների ռադիոակտիվ տարրերով:Պեստիցիդները քիմիական միացությունների խմբեր են, որոնք կիրառվում են անցանկալի և վնասկար օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու համար: Այս քիմիկատներից ոչ մեկը օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի նկատմամբ, որի դեմ կիր

առվում է: Այդ բոլոր միացությունները վնաս են բոլոր օրգանիզմների և, ընդհանրապես, կենսոլորտի համար:

4.Ի՞նչպես ճիշտ օգտագործել ու պահպանել հողը:

Հողերի պահպանման գլխավոր ուղղությունը էրոզիայի դեմ պայքարն է: Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին` առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և բարելավվել հողատարածությունները: Հակաէրոզիոն և բարելավման միջոցառումների շարքում առանձնանում են հետևյալ առավել կարևորները.

Առաջավոր ագրոտեխնիկան

Հողաբարելավումը

Հողերի վերականգնումը

Պայքար հողերի աղտոտման դեմ

Առաջավոր ագրոտեխնիկան հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը, որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում է հողի վերին շերտի կառուցվածքը, ինչի արդյունքում հողը դառնում է ավելի բերրի: Լավ արդյունքի օրինակ է, թեք լանջերի հերկումը վերից վարի փոխարեն լայնակի դրվածքով: Լայնակի վարուցանքի դեպքում դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան:

Տեղեկության աղբյուրը՝ http://emanuelagjoyan.blogspot.com/2014/05/blog-post_3593.html:

Թափոնների հիմնախնդիր

1.Ներկայացնել թափոնների հիմնախնդրի էությունը:

Թափոնները լինում են պինդ, հեղուկ և գազային: Հեղուկ և գազային թափոններին անվանում են արտահոսք կամ արտանետում, իսկ պինդ թափոններին`  աղբ: Պինդ թափոնները լինում են կենսաքայքայվող (խոհանոցային մնացորդներ, գոմաղբ, թղթի և սննդի մշակման գործարանների թափոններ) և ոչ կեսաքայքայվող, ինչպիսիք են մետաղները, ապակին, պոլիեթիլենը, ռետինը և այլ նյութեր: Հեղուկ և գազային թափոններն առաջանում են քիմիական արդյունաբերության ժամանակ (նավթի վերամշակում, խոշոր քիմքական գործարանների գործունեություն և այլն): Կենցաղային թափոններն առաջանում են մարդու ամենօրյա գործունեության հետևանքով (ուտելիքի մնացորդներ, մեկանգամյա օգտագործման իրեր, պոլիէթիլենային տոպրակներ, ջուր և այլն): Արդյունաբերական թափոններն առաջանում են արդյունաբերական տարբեր ճյուղերի գործունեության հետևանքով: Դրանք անպետք ու չօգտագործվող իրեր են, որոնք ժամանակի ընթացքում հավաքվում են ինչոր տեղ և վերածվում են աղբի կամ թափոնների հսկայական սարերի: Աղբի քանակը տարեցտարի աճում է:

2.Նկարագրել թափոնների առաջացման հիմնական  պատճառները:

Դրա պատճառներից են` երկրագնդի բնակչության աճը, միանգամյան օգտագործման ապրանքների մեծ քանակությունը, օգտագործվող ապանքատեսակների բազմազանության աճը, մարդկանց կենսամակարդակի բարձրացումը և գիտության ու տեխնիկայի նորանոր նվաճումները:

3.Նկարգրել այդ թափոնների հետևանքով առացաջացած էկոլոգիան խնդիրներն ու կապը այլ էկոլոգիական խնդիրների հետ:

ՀՀ-ում գործում են մետաղական հանքանյութի բազմաթիվ հանքեր, որոնք հանքանյութը արտահանում են բաց և փակ եղանակներով: Բաց արտահանման ժամանակ առաջանում է փոշի, որը հագեցած է ծանր մետաղներով: Հանքանյութից մետաղը կորզելուց հետո հեղյուսը լցվում է պոչամբար: ՀՀ-ում կա 25 պոչամբար, որոնք իրենցից ներկայացնում են մեծ վտանգ մարդկանց և շրջակա միջավարի համար: Այդ վտանգը չեզոքացնելու համար անհրաժեշտ է թափոնները վերամշակել, որը չի իրականացվում..: Օդը բավականինմեծ քանակությամբ աղտոտում են մետալուրգիական գործարանները (Ախթալայի ԼՀԿ, Քաջարանի ԼՀԿ) մթնոլորտ արտանետելով մեծ քանակությամբ ծծումբ և ծանր մետաղներ:

4.Ներկայացնել թափոնների նվազմանը ուղղված աշխատանքների հիմնական ուղղությունները:

Թափոններ քանակի նվազացման պայքարի լավագույն միջոցներից են թափոնների քանակի նվազեցումն ու թափոնների կրկնակի օգտագործումը: Թափոնների քանակի մեծ մասը կարելի է օգտագործել որպես օգտակար պաշար: Շատ հաճախ պաշարները դիտարկվում և օգտագործվում են միակողմանի` օգտակարից անօգտակար: Մինչդեռ անհրաժեշտ է բոլոր պաշարների համար գտնել սպառիչ կիրառություն, կատարելագործել սարքավորումները: Թափոնների նվազեցման հիմնահարցում մեծ դերակատարում ունեն ճարտարագետները, որոնք պետք է կատարելագործեն բոլոր սարքերն ու տեխնոլոգիաները հնարավորին չափ անթափոն արտադրություններ ստեղծելու համար, իսկ եթե հնարավոր չէ, պետք է մտածեն` ինչպես վերօգտագործեն այդ թափոնները: Թափոնների հիմնախնդրի լուծման լավագույն միջողներից մեկը դրանց վերամշակումն է: Կարելի է կոշտ թափոնների վերամշակումից ստանալ կոմպոստ, որը արժեքավոր օրգանական պարարտանյութ է, իսկ ոչ կենսաքայքայվող թափոնները վերօգտագործել:

5.Բերել հաջողված օրինականեր:

ՀՀ-ում ամենաշատ արդյունահանվող մետաղները` պղինձն ու մոլիբդենը հանդիպում են բազմամետաղային հանքերում, որտեղ բացի վերոհիշյալ մետաղներից, հանդիպում են նաև շուրջ երկու տասնյակ այլ մետաղներ ու տարբեր օգտակար հանածոներ: Բազմամետաղային հանքից օգտագործվում են միայն պղինձն ու մոլիբդենը, մնացածը` արտանետվում են որպես թափոն: Տեխնոլոգիաների զարգացման և ներդրումների ավելացման պարագայում մնացած օգտակար հանածոները ևս կարելի է օգտագործել:

Չհագեցած միացությունների հալոգենացումը ցածր ջերմաստիճանում պրոտոնազուրկ երկբևեռ լուծիչներում իրականացնելիս նպաստում է քլորոպրենի արտադրական թափոնի կրճատմանը:

Տեղեկությունները վերցված են տարբեր համացանցային աղբյուրներից, այդ թվում ՝ http://emanuelagjoyan.blogspot.com/2014/05/blog-post_3593.html:

Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները մարտի 16-20

Կենդանական ռեսուրսների պահպանման ու վերականգնման գլխավոր ուղղություններն են.

  1. Կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների պահպանում և վերականգնում  
  2. Որսի կարգավորում
  3.  Կենսատեխնիկական միջոցառումների կիրառում  
  4.  Կլիմայավարժեցում և վերաբնակեցում        
  5. Ձկների ձվադրման և միգրացիայի ուղիների պահպանում
  6. Արժեքվոր ձկնատեսակների մրցակիցների ոչնչացում
  7. Աքվակուլտուրայի զարգացում
  8. Հատուկ պահպանվող տարածքներ ստեղծում: Կենդանական ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման միջոցառումները շատ առանձնահատուկ են: Այդ միջոցառումների համակարգում գլխավորը կենդանիների որսի կարգավորումն է: Դա նշանակում է, որ որսը պետք է կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի ժամկետներում որոշակի քանակով, իսկ առանձին դեպքերում պետք է ընդհանրապես արգելվի:Որսի կարգավորումից բացի, կարևոր նշանակություն ունի որսահանդակների պահպանումը, այսինքն՝ այն վայրերի, որտեղ կենդանիների գոյության բնական պայմանները նպաստավոր են:Մարդու տնտեսական գործունեության հետևանքով վատթարանում են կենդանիների բնակատեղերի պայմանները: Ճահիճները չորանում են, գետերն ու լճերը ծանծաղում են և աղտոտվում տարբեր թունավոր նյութերով: Այս բոլորը բացասաբար է ազդում ջրլող թռչունների և ջրում բնակվող կենդանիների վրա: Այսպիսի դեպքերում դրական արդյունք է տալիս արհեստական ջրավազանների ստեղծումը չվող թռչունների բնադրման և ընդհանրապես կենդանիների բնակության համար: Մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ նման տիպի միջոցառումների շնորհիվ հնարավոր է դառնում ոչ միայն կանխել որսի թռչունների և կենդանիների թվաքանակի նվազումը, այլ նույնիսկ վերականգնել դրանց պաշարները:Կենդանիների պահպանման և ռացիոնալ օգտագործման համար կարևոր նշանակություն ունեն կենսատեխնիկական միջոցառումները: Հատկապես լավ արդյունք են տալիս սմբակավորների համար կերաբույսերի ցանքը, ջրում բնակվող կենդանիների համար՝ ջրային բույսերի, առափնյա ճահճային բույսերի ու թփուտների ցանքը, ձմռանը կենդանիների կերակրումը և այլն:Մեծ է կենդանիների կլիմայավարժեցման և վերաբնակեցման դերը: Բազմաթիվ կենդանատեսակներ աշխարհի մի շրջանից ներմուծվել են այլ շրջաններ, հարմարվել են նոր բնակլիմայական պայմաններին, բազմացել և ներկայումս արդյունագործական նշանակություն են ձեռք բերել:Վերաբնակեցման շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը(սամույր, կուղբ, ծովակատու, սայգակ), իսկ որոշ կենդանիներ փրկել իսպառ ոչնչացումից (զուբր, ուսուրական վագր, սպիտակ արջ):Կենդանիների պահպանության միջոցառումների շարքում յուրահատուկ տեղ են գրավում ձկների պահպանումը և վերարտադրության կազմակերպումը: Կարգավորվում են որսի քանակը և ժամկետները, հատուկ պահպանության տակ են վերցվում ձկների ձվադրման վայրերը և միգրացիայի ուղիները:Վերջին ժամանակները համաշխարհային ձկնաբուծության բնագավառում արագ թափով աճում է աքվակուլտուրայի դերը: Դա ջրային անասնապահություն է, երբ ջրային պայմաններում կատարվում են կենդանիների ընտելացում: Ներկայումս աքվակուլտուրայի համաշխարհային տարեկան արտադրանքը կազմում է 15-20 մլն տ: Ձկան պաշաշարների արդյունավետության բարձրացման կարևոր ուղիներից է ձկների կլիմայավարժեցումը լճերում կամ ջրամբարներում:Գետերի հոսքի նվազման էկոլոգիական վնասը բազմաբնույթ է: Նախ՝ վատթարանում է գետային ֆաունայի վիճակը, այնուհետև պակասում է գետերի կողմից ծով բերվող կենսածին նյութերի քանակը, որն էլ, իր հերթին, բացասաբար է ազդում ծովերում բնակվող կենդանիների վրա:Կենդանիների ու բույսերի պահպանության գործում մեծ է ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի նշանակությունը: Դրանք հուսալի ապաստան են հազվադեպ և արժեքավոր կենդանատեսակների համար: 

Նյութը ամբողջությամբ վերցվել է Ընկեր Էմանուելի բլոգից. http://emanuelagjoyan.blogspot.com/2012/11/blog-post_3995.html

Էկոլոգիա մարտի 2-6

Բեզոարյան այծ

Կենդանաբանական այգում բեզոարյան ...
Բեզոարյան այծը, քարայծը կամ մորուքավոր այծը, սնամեջ-եղջերավորների ընտանիքին պատկանող երկկճղակավոր կենդանի է, լեռնային վայրի այծ, որն ապրում է բազմազան կլիմայական պայմաններում՝ անապատայինից մինչև լեռնային գոտիներ: Բեզոարյան, կամ վայի այծը ներկայիս տնային այծերի հիմնական նախնիներից է: Բեզոարյան այծերն իրենց անվանումը ստացել են ստամոքսում առկա կարծրացած մազափնջի շնորհիվ, որն այլ կերպ անվանում են բեզոար: Նախկինում մարդիկ բեզոարը համարել են հաջողության խորհրդանիշ, ինչն էլ Բեզոարյան այծերի քանակի կրճատման պատճառ է հանդիսացել: Տեսակը գրանցված է եղել նախկին ԽՍՀՄ կարմիր գրքում: 1996 թ-ից գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցուցակում «խոցելի»՝ Vulnerable կարգավիճակով:
Ընդհանուր բնութագիր
Արուների զանգվածը հասնում է 95 կգ-ի, էգերինը՝ 55 կգ, մարմնի երկարությունն արուների մոտ 129-152 սմ է, էգինը՝ 100-110 սմ: Արուների եղջյուրները կարող են հասնել մինչև 130 սմ, էգերինը՝ 25-40 սմ: Եղջյուրները ծառայում են հիմանականում պաշտպանության և պայքարի համար:
Բեզոարյան այծերի մազածածկը տարբերվում է կախված տարածաշրջանից և կլիմայական պայմաններց, այն կարող է լինել միագույն և բազմագույն: Հիմնական հանդիպող գույներն են մոխրագույնը, շագանակագույնը, սպիտակը և սևը: Ամռանը մազածածկույթը կարճանում է, իսկ գույնը դառնում կարմրավուն: Նրանց մազածածկը մեծաապես նպաստում է նրանց հարմարվողականությանը՝ օգնելով դիմադրել լեռնային դաժան կլիմայական պայմաններին:
Հիմնականում ապրում են խիտ ծառաթփային բուսականությամբ վայրերում և տարածքային մեծ փոփոխություններ չեն կատարում: Ձմռանը ուղղվում են դեպի նախալեռներ, ամռանը՝ դեպի բարձունքներ: Այծերը հիմնականում սնվում են խոտերով և տերևներով, սակայն իրենք սնունդ են ծառայում հովազների, արջերի և գայլերի
տեղեկության աղբյուր
https://www.armgeo.am/bezoar_goat/

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started