Design a site like this with WordPress.com
Get started

Հայ ազգային կուսակցություններ

1.Ի՞նչ պետական պայմաններ էին ստեղծվել ազգային կուսակցությունների ստեղծման համար։

Եվրոպական հասարակական մտքի ազդեցությամբ հայ մտավորական շրջանակները՝ մանկավարժներ, պարբերականների խմբագիրներ, գրական դեմքեր, միավորվում էին ազգային-ազատագրության գաղափարի շուրջ: Նրանց ոգեշնչում էին արևմտահայ զինված պայքարի հերոսական դրվագները: Հայ ազգային-քաղաքական կյանքի
աշխուժացմանը նպաստում էր այն հանգամանքը, որ Հայկական հարցը դարձել էր մեծ տերությունների հետաքրքրության առարկա։ Սակայն սուլթանական վարչակարգը բարենորոգումների փոխարեն ավելի սաստկացրեց ազգային ու հասարակական ճնշումները: Նման պայմաններում արևմտահայության լայն զանգվածներին մնում էր դիմել պայքարի բոլոր՝ խաղաղ ու զինված ձևերին, իսկ հասարակական-քաղաքական շրջանակներին ուղղություն տալ և առաջնորդել այդ շար- ժումը։ Հայաստանի տարբեր շրջաններում և գաղթավայրերում ձևավորված գաղտնի ազատագրական խմբակներն ու միությունները հիմք դարձան 1880 – ական թթ. կեսերից ավելի հասուն մարտական ու գաղափարական քաղաքական կազմակերպությունների ազգային կու-
սակցությունների առաջացման համար:

2.Ներկայացնե՛ք Արմենական կուսակցության հիմնական տեսականները։

Հայ ազատագրական շարժման նշանավոր կենտրոններից էր Վան քաղաքը: Այստեղ գործող վարժարանների, հոգևոր-մշակութային հաստատությունների շուրջ համախմբվել էր երիտասարդ մտավորականների մի ողջ սերունդ։ Նրանց գաղափարական ոգեշնչողներն էին Խրիմյան Հայրիկը, ուսուցիչ Մկրտիչ Փորթուգալյանը և երիտասարդ մտավորական Մկրտիչ Ավետիսյանը: Մ. Խրիմյանի խորհրդով Մ. Փորթուգալյանը և նրա 12 սաները ստեղծում են մի միություն, որը կազմում է ապագա կուսակցության կորիզը։ Վտանգավոր համարելով Փորթուգալյանի գործունեությունը՝ 1885 թ. մարտին իշխանությունները նրան վտարում են Վանից: Վերջինս հաստատվում է Ֆրանսիայի Մարսել քաղաքում, որտեղ հրատարակում է «Արմենիսս» թերթը, զբաղվում հայրենասիրական գաղափարների տարածումով: Հեղափոխականների շրջանում մեծ հարգանք վայելող Մ. Ավետիսյանը 1885 թ. աշնանը Վան քաղաքում գաղտնիության պայմաններում հիմնադրում է առաջին հայ ազգային կուսակցությունը։ Մ. Փորթուգալյանի աշակերտները, որ հայրենիքում շարունակում էին հետևել «Արմենիայի» ուղղությանը, իրենց կոչում են «Արմենական», այստեղից էլ կուսակցության անվանումը: Արմենականները պայքարում էին արևմտահայերին լուսավորելու և թուրքական բռնատիրաությունից ազատագրելու համար:

3.Ո՞րոնք էին Հնչակյան կուսակցության ծրագրի հիմնական կետերը։ Ի՞նչ ձգտումներ ունեին նրանք։

XIX դարի 80–ական թթ. Եվրոպայում սովորում էին բազմաթիվ հայ ուսանողներ: Նրանք կրում էին ժամանակի գաղափարական
ազդեցությունը, իսկ այդ շրջանում մեծ տարածում ուներ սոցիալիստական (ընկերվարական) գաղափարախոսությունը։ Դրա գլխավոր բովանդակությունը արդար, իրավահավասար հասարակության ստեղծումն էր: Սակայն հայ երիտասարդությանը որքան էլ հրապուրիչ թվար սոցիալիզմը, հայության համար կենսական համարվող Հայկական հարցի լուծումը շարունակում էր մնալ առաջնահերթ խնդիր։ Ահա այսպիսի գաղափարական երկակի մթնոլորտում 1887թ. օգոստոսին Ժնևում տեղի համալսարանի մի խումբ արևելահայ ուսանողներ՝ Ավետիս Նազարբեկյանը, Ռուբեն Խանազատը, Գաբրիել Կաֆյանը, Մարո Վարդանյանը, ստեղծեցին հայ իրականության մեջ երկրորդ ազգային կուսակցությունը։ Նոր կուսակցությունն այս անգամ առաջացավ Հայաստանից դուրս՝ Շվեյցարիայում: Հետևելով ռուս հեղափոխական Ա. Գերցենի «Կոլոկոլ» թերթի օրինակին՝ նրանք 1887 թ. վերջին հիմնադրած իրենց պաշտոնաթերթը կոչում են «Հնչակ», որից էլ շուտով կուսակցությունը ստանում է իր անվանումը: Ընդօրինակելով ռուսական նարոդնիկների պայքարի ահաբեկչական ձևերը՝ հնչակյանները փորձում էին դրանք կիրառել Արևմտյան Հայաստանում ատելի թուրք և քուրդ պաշտոնյաների նկատմամբ: Նրանց հայացքներում առանձնակի տեղ ուներ սոցիալիզմի գաղափարը, որին հասնելու միջոցը նրանք համարում էին գյուղական համայնքը: 1888 թ. աշնանը «Հնչակ» թերթում հրատարակվում է կուսակցության ծրագիրը: Հնչյակյանները կարևոր դեր են ունեցել Սասունի 1894 թ. ինքնապաշտպանության, 1895 թ. «Բաբը Ալիի» ցույցի և Զեյթունի 1895 -1896 թթ. ապստամբության կազմակերպման գործում։ 1896 թ. Լոնդոնի համագումարում հնչակյան կուսակցությունը պառակտվում է երկու թևի` սոցիալիստական և ազգային: Սոցիալիստական թևը, որը կարևոր խնդիր էր համարում սոցիալական ազատագրությունը և սոցիալիզմի համար պայքարը, Ա. Նազարբեկյանի ղեկավարությամբ, կազմում է փոքրամասնություն, իսկ ազգային թևը` մեծամասնություն: Վերջիններս Ա. Արփիարյանի գլխավորությամբ հեռանում են կուսակցությունից և 1898 թ. հանդես գալիս «Վերակազմյալ հնչակյաններ» անունով:
Հնչակյան կուսակցությունը նույնպես խոշոր ավանդ է ունեցել հայ ազգային-ազատագրական շարժման գործում:

4.Ինչու՞ ստեղծվեց ՀՅԴ-ն։ Ի՞նչ ձգտումներ ուներ ՀՅԴ-ն Հայկական հարցի լուծման շուրջ։

1880–ական թթ. երկրորդ կեսին հայ ազատագրական շարժման վերելքը, որն արդյունք էր նաև գործող ազգային կուսակցությունների ծավալած աշխատանքի, տրամաբանորեն հանգեցնում է հակաթուրքական պայքարում ազատագրական ուժերի միավորման փորձերի: Այդ հարցում առանձնակի ջանքեր է գործադրում ռուս նարոդնիկական և եվրոպական
սոցիալիստական գաղափարներով տո-գորված արևելահայ հեղափոխական երիտասարդությունը: Եղած գաղափարական տարակարծությունները հաղթահարելու նպատակով սկսվում են միավորիչ ժողովներ։ Դրանց մասնակցում են «Երիտասարդ Հայաստան» կազմակերպության անդամներ, ազգային նարոդնիկներ, Գ. Արծրունու շուրջը համախմբված մտական վեճերը: 1890 թ. հուլիս-օգոստոսին արևելահայության հասարակական-քաղաքական կյանքի կենտրոն Թիֆլիսում ընթացող հիմնադիր ժողովները հանգեցնում են ազգային ավելի ազդեցիկ կուսակցության՝ «Հայ հեղափոխականների դաշնակցության» (ՀՅԴ) ստեղծմանը։ Նորաստեղծ կուսակցության կորիզը Քրիստափոր Միքայելյանի գլխավորած «Դրոշակ» խմբավորումն էր: Կուսակցության ձևավորման գործընթացում, որը շարունակվում է երկու տարի, առաջնակարգ դեր են կատարում Ք. Միքայել-յանը, Սիմոն Զավարյանը, Սոնիան Զորյանը (Ռոստոմ), Խաչատուր Մալումյանը և ուրիշներ: 1891 թ. սկզբին կնքված համաձայնագրով Հնչակյան կուսակցությունը միանում էր ՀՅԴ–ին, «Հնչակ» թերթը դառնում էր միացյալ կուսակցության տեսական, իսկ «Դրոշակը»` մարտական պաշտոնաթերթ: 1892 թ. հույժ գաղտնի պայմաններում Թիֆլիսում տեղի ունեցավ ՀՅԴ առաջին ընդհանուր ժողովը` համագումարը: Հաշվի առնելով, որ հայ ժողովուրդն իր հայրենիքում գտնվում է տարբեր երկրների
տիրապետության տակ և սփռված է աշխարհով մեկ, կուսակցության կազմակերպական ձև ընտրվեց ապակենտրոն սկզբունքը: Դա նշանակում է, որ տարբեր վայրերի կազմակերպական կառույցները պիտի ունենային իրենց տարածքում իրավիճակին համապատասխան գործելու ազատություն, իսկ կենտրոնացված սկզբունքով գործեին գաղափարական հարցերում: Ընդհանուր ժողովը կուսակցությունը վերանվանեց «Հայ հեղափոխական դաշնակցություն»: «Դրոշակում» 1894 թ. տպագրվեց ՀՅԴ ծրագիրը: «Նպատակ» բաժնում ասվում էր, որ ապստամբության ճանապարհով անհրաժեշտ է հասնել Արևմտյան Հայաստանի ազատությանը, որով այդ փուլում հասկացվում էր հայկական նահանգների ինքնավարության հաստատումը: «Միջոցներ» բաժինը նախատեսում էր ժողովրդի զինում, մարտական խմբերի ձևավորում, ապստամբական և ահաբեկչական գործողությունների իրականացում: XIX դ. 90–ական թթ. կեսերին ՀՅԴ–ն դառնում է ամենաազդեցիկ կուսակցությունը հայ իրականության մեջ և շուտով ծանրակշիռ դեր ստանձնում նաև արևելահայ ազգային–հասարակական պայքարի կազմակերպման գործում։ Այսպիսով՝ օսմանյան դժնդակ տիրապեությունից արևմտահայության ազատագրությունը արմենականները, հնչակյանները և դաշնակցականները համարում էին իրենց առաջնային խնդիրը: Ճիշտ է, անհավասար պայքարում կուսակցությունների համարձակ գործողությունները միշտ չէ, որ պսակվել են հաջողությամբ, սակայն դրանց շնորհիվ հնարավոր է եղել որոշ չափով մեղմել ժողովրդի հարստահարումը, կազմակերպել նրա ինքնապաշտպանությունը, ուղղորդել և ղեկավարել ազատագրական շարժումները, պահպանել ազգային ոգին և սերունդներին նախապատրաստել ավելի վճռական պայքարի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: