Սույն թվականի փետրվարի 11-ին Երևանի Հոլիդեյ ին հյուրանոցում կայացավ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կազմակերպած << Բարելավելով իմացությունը և փորձագիտությունը ԵՄ – Հայաստան համագործակցության վերաբերյալ >> թեմայով մեկօրյա հանդիպումը: Հանդիպմանը ներկա եր նաև Հայաստանում Նիդերլանդների դեսպան պարոն Նիկո Շխերմերսը: Պարոն Շխերմերսի ելույթը մասնավորապես ԵՄ — Հայաստան հարաբերությունների խորացման և համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վերաբերյալ էր: Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականին , սակայն ԵՄ անդամ երկրների համաձայնագրի վավերացման գործընդացը նոր է ավարտվել և այն ուժի մեջ կմտնի 2021-ի մարտի 1-ից: Այն ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի, կարգավորում քաղաքական և տնտեսական բնագավառներում երկխոսությունը, ոլորտային համագործակցությունն ու առևտրային հարաբերությունները, ՀՀ-ԵՄ գործընկերության համար իրավական հիմքեր ստեղծում արդարադատության, անվտանգության, գյուղատնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահության, շրջակա միջավայրի և այլ ոլորտներում: Համաձայնագրով հնարավոր է նաև վիզայի ռեժիմի մեղմացում:
Կարծում եմ՝ այն հանգամանքը, որ Նիդերլանդների թագավորությունը երկար տարիներ Հայաստանում դեսպանատուն չունենալուց հետո անցյալ տարի՝ 2020թ. վերջապես դեսպանատուն բացեց Հայաստանի Հանրապետությունում, իսկ Հայաստանը՝ Նիդերլանդներում արդեն խոսում է այդ երկրի հետ մեր հարաբերությունները մի մակարդակ վեր տանելու մասին: Ավելին, Նիդերլանդները այն եզակի երկրներից էր, որի Խորհրդարանը 2020 թվականի դեկտեմբերի 9-ին միաձայն որոշում ընդունեց Արցախի բնակչության անվտանգության ապահովման և Արցախի կարգավիճակի վերաբերյալ: Իսկ դրանից առաջ, Նոյեմբերի 17-ին, Նիդերլանդների Խորհրդարանը Ադրբեջանը կառավարող Ալիևների զույգի և Թուքիայի նախագահ Էրդողանի դեմ սանկցիաներ կիրառելու վերաբերյալ որոշում էր կայացրել:
Նիդերլանդների դեսպանի ելույթին հաջորդեց Լիտվայի դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի ելույթը: Տիկին դեսպանը անդրադարձավ կեղծ լուրերին (fake news) և դրանց հարուցած վնասներին: Դեսպանի ելույթի ժամանակ մտածեցի, որ այս միջոցառումը կազմակերպող հիմնադրամի անունը նույնպես շատ են շրջանառում կեղծ լուրեր տարածողները՝ վարկաբեկելով տարբեր մարդկանց: Ցավոք, այդ կեղծ լուրերը մեդիագրագիտության պակաս ունեցող մարդկանց վրա մեծ ազդեցություն են ունենում:
Leave a Reply