Կարդացել եմ Եղիշե Չարենցի <Սասնա ծռեր>-ը: Դուրս եմ գրել ինձ անծանոթ բառերը:Ինձ համար հատկապես հետաքրքիր էր կարդալ Չարենցին, քանի որ Թումանյանի և Զարյանի տարբերակներին արդեն ծանոթ էի: Ստորև բերում եմ Չարենցի Ծռերում ինձ հանդիպած անծանոթ բառերը:
երկնահեց — բնստ. երկնքին հենված, երկնահաս, երկնահուպ:
ահռել — սարսափել, երկյուղով համակվել, այլայլվել, ապշել (տպավորության սաստկությունից):
դիվոտ — դիվահար, խենթ, խելագար:
հարամի — ավազակ
անսալ — լսել մեկի խոսքին, հպատակվել, հնազանդվել:
կամիվ — կամքով
ազատանի — պատմ. ազատներ, ազնվականներ, ազատների դասակարգ, ազնվական:
խարազան — կաշեփոկերից կամ ձարից (ձիու բաշի ու պոչի մազ) հյուսած երկար ու հաստ մտրակ՝ խոշոր եղջերավոր անասուններին վարելու համար. փխբ. պատիժ, պատժիչ, պատիժը գործադրող, փխբ. ճնշում, կեղեքում, հալածանք:
Leave a Reply