Հողօգտագործում

1.Ի՞նչ դեր ու նշանակություն ունի հողը բնության մեջ և մարդու կյանքում:

Հողը Երկրակեղևի՝ բերրիությամբ օժտված մակերեսի փխրուն շերտն է, որն առաջացել է լեռնային ապարներից՝ ֆիզիկական, քիմիական և կենսաբանական համատեղ գործունեության հետևանքով: Հողը կապ է հանդիսանում կենդանի օրգանիզմների ու անկենդան բնության միջև: Հողը այն միջավայրն է, որում փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները:Մակերեսային շերտը բնակեցված է կենդանիներով, մանրէներով, բույսերի բազմաթիվ տեսակներով և դրանց մնացորդներով, որոնք կազմում են հումուսի հիմքը: Հումուսը կայուն օրգանական նյութ է, որը պահպանվում է քայքայման գործընթացներից հետո: Հողը կազմող տարրերը կարող են գտնվել երեք ֆիզիկական վիճակներում՝ պինդ, հեղուկ, գազային: Պինդ վիճակում գերակշռում են հանքային գոյացություններըև օրգանական նյութերը, որոնց թվին է միանում նաև հումուսը: Հողի հեղուկ վիճակը՝ հողային լուծույթը, կազմում է ջուրը իր մեջ լուծված հանքային միացություններով, ինչպես նաև՝ գազերով: Ջրից զուրկ հողային տարածքներում գոյանում է <<հողային օդը>>, որն իր մեջ ներառում է զանազան գազեր:Հողում բնակվում են բազմաթիվ կենդանի օրգանիզմներ՝ բակտերիաներ, ջրիմուռներ, սնկեր, միաբջիջ կենդանիներ, որդեր,հոդվածոտանիներ ու մանր կաթնասուններ:

Հատկապես նկատելի է հողի՝ որպես սանիտարական պաշտպանիչ շերտի նշանակությունը: Այն հանդես է գալիս որպես հզոր բակտերիալ ֆիլտր ջրային լուծույթների մաքրման համար և օժտված է քիմիական միացությունները կապելու մեծ ունակությամբ: Հողի մաքրող դերը հիմնականում կախված է նրա ֆիզիկական ու քիմիական հատկություններից:

Հողը բարդ բնական համակարգ է, որտեղ կենդանի օրգանիզմների և այլ գործոնների ազդեցությամբ տեղի է ունենում բարդ օրգանական միացությունների առաջացում և քայքայում: Հանքային նյութերը բույսերի միջոցով կլանվում են հողից, մտնում են նրանց օրգանական միացությունների, ապա՝ բուսակեր օրգանիզմների օրգանական նյութերի, իսկ հետո՝ միջատակեր և գիշատիչ կենդանիների կազմի մեջ: Բույսերի և կենդանիների մահից հետո օրգանական նյութերն անցնում են հողի մեջ: Հողային  մանրէները քայքայում են այդ օրգանական միացությունները, որոնք էլ բազմաթիվ բարդ և բազմաստիճան ռեակցիաների արդյունքում  վերածվում են բույսերի համար մատչելինյութերի:

Էներգիայի 88%-ը, որը մարդն ստանում է սննդից, հողի օրգանական նյութերն են, իսկ մնացած  10%-ը  ստանում են անտառներից, դաշտերից, արոտավայրերից և միայն 2%-ը՝ Համաշխարհային օվկիանոսից:

Հողը, ի տարբերություն մյուս բոլոր արտադրամիջոցների, ճիշտ օգտագործելու դեպքում չի սպառվում, այլ ընդհակառակը՝ անընդհատ բարելավվում է, տարիների ընթացքում բարձրացնելով բերրիությունը:

2.Ձեր կարծիքով ինչու՞ են հողն անվանում տվյալ էկոհամակարգի հայելին:

Իմ կարծիքով հողը անվանվում է տվյալ էկոհամակարգի հայելի, քանի որ ի վերջո բոլոր վնասակար և օգտակար նյութերը ի վերջո անցնում են հողի բաղադրության մեջ։

3.Ի՞նչպես է ազդում աղտոտված հողը ամբողջ էկոհամակարգի վրա:

Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Հիմնական աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառնուրդներըիջնելով հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու տեսքով վերադառնում է մթնոլորտ:Նաև աղտոտման աղբյուրներն են մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի առատությունը:20-րդ դարի երկրորդ կեսից առաջացավ ռադիոակտիվ տարրերով հողի աղտոտման վտանգը: Ռադիոակտիվ նյութերը ատոմային պայթյուններից հետո թափանցում են  հողի մեջ և կուտակվում այնտեղ տեղումների արդյունքում: Տեղ-տեղ հողը կարող է աղտոտվել ատոմային էլեկտրակայանների և այլ ձեռնարկությունների թափոնների ռադիոակտիվ տարրերով:Պեստիցիդները քիմիական միացությունների խմբեր են, որոնք կիրառվում են անցանկալի և վնասկար օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու համար: Այս քիմիկատներից ոչ մեկը օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի նկատմամբ, որի դեմ կիր

առվում է: Այդ բոլոր միացությունները վնաս են բոլոր օրգանիզմների և, ընդհանրապես, կենսոլորտի համար:

4.Ի՞նչպես ճիշտ օգտագործել ու պահպանել հողը:

Հողերի պահպանման գլխավոր ուղղությունը էրոզիայի դեմ պայքարն է: Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին` առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և բարելավվել հողատարածությունները: Հակաէրոզիոն և բարելավման միջոցառումների շարքում առանձնանում են հետևյալ առավել կարևորները.

Առաջավոր ագրոտեխնիկան

Հողաբարելավումը

Հողերի վերականգնումը

Պայքար հողերի աղտոտման դեմ

Առաջավոր ագրոտեխնիկան հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը, որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում է հողի վերին շերտի կառուցվածքը, ինչի արդյունքում հողը դառնում է ավելի բերրի: Լավ արդյունքի օրինակ է, թեք լանջերի հերկումը վերից վարի փոխարեն լայնակի դրվածքով: Լայնակի վարուցանքի դեպքում դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան:

Տեղեկության աղբյուրը՝ http://emanuelagjoyan.blogspot.com/2014/05/blog-post_3593.html:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: