Կենդանական ռեսուրսների պահպանման ու վերականգնման գլխավոր ուղղություններն են.
- Կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների պահպանում և վերականգնում
- Որսի կարգավորում
- Կենսատեխնիկական միջոցառումների կիրառում
- Կլիմայավարժեցում և վերաբնակեցում
- Ձկների ձվադրման և միգրացիայի ուղիների պահպանում
- Արժեքվոր ձկնատեսակների մրցակիցների ոչնչացում
- Աքվակուլտուրայի զարգացում
- Հատուկ պահպանվող տարածքներ ստեղծում: Կենդանական ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման միջոցառումները շատ առանձնահատուկ են: Այդ միջոցառումների համակարգում գլխավորը կենդանիների որսի կարգավորումն է: Դա նշանակում է, որ որսը պետք է կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի ժամկետներում որոշակի քանակով, իսկ առանձին դեպքերում պետք է ընդհանրապես արգելվի:Որսի կարգավորումից բացի, կարևոր նշանակություն ունի որսահանդակների պահպանումը, այսինքն՝ այն վայրերի, որտեղ կենդանիների գոյության բնական պայմանները նպաստավոր են:Մարդու տնտեսական գործունեության հետևանքով վատթարանում են կենդանիների բնակատեղերի պայմանները: Ճահիճները չորանում են, գետերն ու լճերը ծանծաղում են և աղտոտվում տարբեր թունավոր նյութերով: Այս բոլորը բացասաբար է ազդում ջրլող թռչունների և ջրում բնակվող կենդանիների վրա: Այսպիսի դեպքերում դրական արդյունք է տալիս արհեստական ջրավազանների ստեղծումը չվող թռչունների բնադրման և ընդհանրապես կենդանիների բնակության համար: Մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ նման տիպի միջոցառումների շնորհիվ հնարավոր է դառնում ոչ միայն կանխել որսի թռչունների և կենդանիների թվաքանակի նվազումը, այլ նույնիսկ վերականգնել դրանց պաշարները:Կենդանիների պահպանման և ռացիոնալ օգտագործման համար կարևոր նշանակություն ունեն կենսատեխնիկական միջոցառումները: Հատկապես լավ արդյունք են տալիս սմբակավորների համար կերաբույսերի ցանքը, ջրում բնակվող կենդանիների համար՝ ջրային բույսերի, առափնյա ճահճային բույսերի ու թփուտների ցանքը, ձմռանը կենդանիների կերակրումը և այլն:Մեծ է կենդանիների կլիմայավարժեցման և վերաբնակեցման դերը: Բազմաթիվ կենդանատեսակներ աշխարհի մի շրջանից ներմուծվել են այլ շրջաններ, հարմարվել են նոր բնակլիմայական պայմաններին, բազմացել և ներկայումս արդյունագործական նշանակություն են ձեռք բերել:Վերաբնակեցման շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը(սամույր, կուղբ, ծովակատու, սայգակ), իսկ որոշ կենդանիներ փրկել իսպառ ոչնչացումից (զուբր, ուսուրական վագր, սպիտակ արջ):Կենդանիների պահպանության միջոցառումների շարքում յուրահատուկ տեղ են գրավում ձկների պահպանումը և վերարտադրության կազմակերպումը: Կարգավորվում են որսի քանակը և ժամկետները, հատուկ պահպանության տակ են վերցվում ձկների ձվադրման վայրերը և միգրացիայի ուղիները:Վերջին ժամանակները համաշխարհային ձկնաբուծության բնագավառում արագ թափով աճում է աքվակուլտուրայի դերը: Դա ջրային անասնապահություն է, երբ ջրային պայմաններում կատարվում են կենդանիների ընտելացում: Ներկայումս աքվակուլտուրայի համաշխարհային տարեկան արտադրանքը կազմում է 15-20 մլն տ: Ձկան պաշաշարների արդյունավետության բարձրացման կարևոր ուղիներից է ձկների կլիմայավարժեցումը լճերում կամ ջրամբարներում:Գետերի հոսքի նվազման էկոլոգիական վնասը բազմաբնույթ է: Նախ՝ վատթարանում է գետային ֆաունայի վիճակը, այնուհետև պակասում է գետերի կողմից ծով բերվող կենսածին նյութերի քանակը, որն էլ, իր հերթին, բացասաբար է ազդում ծովերում բնակվող կենդանիների վրա:Կենդանիների ու բույսերի պահպանության գործում մեծ է ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի նշանակությունը: Դրանք հուսալի ապաստան են հազվադեպ և արժեքավոր կենդանատեսակների համար:
Նյութը ամբողջությամբ վերցվել է Ընկեր Էմանուելի բլոգից. http://emanuelagjoyan.blogspot.com/2012/11/blog-post_3995.html
Leave a Reply