պատմական մոլորություն


Պատմական մոլորություն ԽՍՀՄ կազմավորման մասին

1922 թվականի դեկտեմբերի 29-ին եվ 30-ին Մոսկվայում հանդիպեցին Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետոլթյան, Ուկրաինայի Սովետական Սոցիալիստական Հանրապեփտոլթյան Բելառուսիայի Սովիետան Սոցիալիստական Հանրապեփտոլթյան, Անդր ֆեդերացիայի՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական հանրապետությանունների ֆեդերացիայի պատվիրակները՝ քննարկելու համար ԽՍՀՄ կազմավորման հարցը: Ապագա ԽՍՀՄ պետության կազմավորման պայմանագիրը եւ հռչակագիրը արդեն պատրաստ էին: Այդ համագումարի ժամանակ հատկապես Ուկրաինայի և Վրաստանի պատվիրակները սկզբունզորեն չհամաձայնվեցին պայմանագրի մի շարք կետերի հետ, որի պատճառով ԽՍՀՄ պետության ստեղծման պայմանագիրը չստորագրվեց: Որոշվեց այդ պայմանագիրը ուղարկել լրացուցիչ քննարկումների և վերջնական տեքստը ընդունել այդ երկրների պատվիրակների երկրորդ համագումարի ժամանակ: Բայց դրա փոխարեն 1923թ.-ին այդ երկրները ընդունեցին մեկ ընդանուր Սահմանադրություն, որը հաստատվեց 1924թ. հունվարին այդ երկրների պատվիրեցին երկրորդ համագումարով: Այդ սահմանադրությունը երկու գլուխ ուներ: Առաջինը ԽՍՀՄ կազմաորման պայմանագրի տեքստն էր, երկրորդը ԽՍՀՄ երկրի կառուցվածքը: Այսպիսով ԾՍՀՄ երկրի ձևավորման միջպետական, միջազգային պայմանագիր չի եղել: Սահմանադրության այդ գլուխը միջպետական պայմանագիր չի կարելի համարել, որորվհետև Սահմանադրությունը ներպետական իրավունքի փաստաթուղթ է: Պատմական մոլորություն է համարել, որ ԾՍՀՄ-ը կազմաորվել է 1923թ. թվականի դեկտեմբերի 29-30-ին, ինչպես գրվել է գրչքերում, այդ թվում՝ դասաֆրքերում, հանրաիտարաններում և ինչպես սովորել են ուգիտեն մարդիկ: Իրականում ԽՍՀՄ կազմավորման միջազգային պայմանագիր չկա, բայց բոլորը կարծում են, թե կա, պայմանագիր է ստորագրվել:




Պատմական մոլորություն Հայաստանի բոլշևիկյան հեղափոխության մասին

Պատմական մոլորություն է, որ Հայաստանում 1920թ. նոյեմբերի 29-ին եղել է բոլշևիկյան հեղափոխություն: Իրականում ոչ մի ցույց, հասարակարգի կամ իշխանափոխության հարցադրում չի եղել, առավել ևս որևէ հեղափոխական շարժում կամ հեղափոխություն չի եղել: Նոյեմբերի 29-ին եղել է պետական հեղաշրջում: Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչը Հայաստանում՝ Բորիս Լեգրանը հայտարարել է, որ Հայաստանում հայ բոլշևիկները ժողովրդական զանգվածների հետ հեղափոխություն են արել և խնդրում են Խորհրդային Ռուսաստանից՝ օգնել իրենց: Հեղաշրջումից հետո նույնիսկ իշխանությունն ստանձնող մարդկանց խումբ չկար: Նույն օրը Բաքվում ձևավորվել է Հայհեղկոմ՝ Հայաստանի հեղափոխական կոմիտե, Սարգիս Կասյանի գլխավորությամբ, ովքեր միայն հինգ օր հետո՝ դեկտեմբերի 4-ին են կարողացել Հայաստան հասնել և ստանձնող իշխանությունը: Նույն դեկտեմբերի 20-ին Բորիս Լեգրանը Ռուսաստանի իր պետին՝ Արտաքին գործերի նախարար Գեորգի Չիչերինին նամակ է գրում, , որում ասում է, որ երբ դուք ինձ ստիպեցիք Հայաստանում հեղաշրջում անել, ես շատ ծանր դրության մեջ էի, հեղափոխություն անող մարդ չկար, հհեղափոխական իրավիճակ չկար, ես պետք է արտասահմանի թերթերին ինչ որ բաներ ասեի, իսկ ես չգիտեի ինչ ասել, ում անունը տալ, ոչ ել գիտեի, թե Հայաստանի իշխաությունը ով է ն երկայացնելու: Հետագայում տասնյակ տարիներ նոյեմբերի 29-ին Հայաստանում տոնել են բոլշևիկյան հեղափոխությունը, գրել են գրքերում, այդպես է գրված հանրագիտարաններում, այդպես են սովորեցրել դպրոցներում: Սա, կարելի է ասել, թե պատմական խաբերություն է, թե պատմական մոլորություն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: