Այս տարի Զատիկին արտակարգ դրության պատճառով չկարողացանք բոլորով միասին դիմավորել առավոտը։ Ես տատիկիս տանն եմ։ Միայն տատիկս ու ես մի շաբաթ է, ինչ տատիկիս բնակարանում ենք, Այգեստանում։ Առավոտյան գնացի գնումների, իսկ այդ ընթացքում տատիկս հավկիթները պատրաստել եր և ներկել։ Այնուհետև ես նրան օգնեցի տոնական սեղանը պատրաստել։ Հետո զանգահարեց մայրիկս և ասաց, որ ինքը կբերի ձուկը։ Տատիկս իմ խնդրանքով համեղ տիրամիսու էր պատրաստել։ Իսկ մայրիկս բերեց նաև ավանդական չորեկ՝ կաթնահունց հյուսք, որն այս տարի առաջին անգամ էր թխել։ Մինչև մայրիկիս գալը, եկավ մորեղբայրս՝ տատիկիս քրոջ և եղբոր հետ։ Մենք զրուցում էինք մինչև եկան հայրս, քույրս և մայրիկս։ Ծնողներս տատիկիս մեր այգու նարցիսներն էին նվեր բերել։ Համեղ զատկական ճաշից, ձվակռվից հետո բաժանվեցինք թիմերի “այլ կերպ” խաղացինք։ Հետո ես կիթառ նվագեցի բոլարի համար։ Այնուհետև տատիկիս և իմ հյուրերը գնացին և ես տատիկիս օգնեցի սեղանը հավաքել։ Այսպես անցավ Զատիկը մեր ընտանիքում։
Leave a Reply