«Կարդում ենք Համո Սահյան» նախագիծ

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի: 

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
  • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Պատասխաններ՝

Բանաստեղծությունը նկարագրում է մայրամուտը իր ողջ գեղեցկությամբ: Շուրջբոլորը այքան գեղեցիկ ծաղկած էր, որ սարը կարծես անկողնում լիներ : Անտառի բուսականության վրա վերջին շողերն էր սփռել արևը: Քարափներում թռչում էին ծիծառները , իրենց սլացիկ թևերով: Ցանկանում էր կանգնեցնել , երկրագնդի պտույտը, որ այդ չքնաղ տեսարանը երկարեր:

Օրվա մեջ ամենից շատ սիրում եմ՝ արևածագը: Արևածագով է սկսվում օրվա սկիզբը: Այն կարծես մարդկանց մեջ արթնացնի այն հույսը, որ ամեն նոր օր կարող է լավ կյանքի սկիզբը դառնալ: Արևածագին՝ արևը դուրս գալով իր տաքությունն է սփռում մարդկանց հոգում: Վերջապե՜ս սիրում եմ արևածագը, քանի որ գիշերվա տխուր խորհրդավորությունից հետո այն բերում է մի նոր պայծառություն:

Ժայռից մասուր է կաթում

Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,

Սերս եկել է ջրի,

Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Աշուն է, ուշ է: 

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
  • Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
  • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
  • Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

Պատասխաններ՝

Ինձ համար անծանոթ բառեր չկային:

Ներկայացված է ՝ աշունը, իր անձրևային թախիծով:

Ժայռից մասուր է կաթում…՝ Քանի որ ուշ աշուն էր, ծաղկել էին մասրենիները և այդպիսով գեղեցկացրել լեռները: Բերքն այնքան առատ էր , որ կարծես ժայռից մասուր կաթար:

Փոխաբերական իմաստով են գործածվել հետևյալ արտահայտությունները՝ կարմիր սարսուռ է կաթում, կարմիր սարսուռ է տանում, առուն և՛ բարի է և՛ հասկանալի և՛ անուշ, սերս եկել է ջրի:

Պատկերավորման միջոցն է ՝ նկարագրությունը:

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝  

  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Պատասխաններ՝

Ամպրոպից հետո երկինքը պարզ է դառնում , խոտերն ավելի են կանաչում, ծաղիկները նոր բույր և պայծառ երանգ են ստանում: Ամպրոպից հետո ամեն բան գեղեցկանում է:

Հերոսներ՝

կապույտ երկինք, կանաչ խոտ, ճերմակ շուշան , կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, բարի արև, սիրով լի մարդիկ, դու հասկանալի:

Կրկնվող բառն ու բառակապակցությունն է ՝ ամպրոպից հետոն և ավելին: Սրանք ասում են , որ ամպրոպի ժամանակ ամեն բան մռայլ է լինում և պակասում: Ամրոպի ավարտից հետո՝ ամեն բան փոխվում է, դառնալով ավելի լավը:

Ասելիքը խտացված է հետևյալ տողերում՝

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

(Ամպրոպի ժամանակ մարդիկ մռայլ են լինում, իսկ երբ արևն է բարձրանում բոլորն ավելի սիրով են դառնում)

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

(Ամպրոպի ժամանակ ամեն բան խռնվում է, իսկ ամպրոպից հետո կարգավորվում և առավել հասկանալի դառնում)

Փոխաբերական իմաստն այն է՝ որ երբ ամեն բան լավ է, մարդիկ դա չեն նկատում և միայն վատթարացումից հետո՝ սկսում են ամեն բան նկատել և ավելի շատ են գնահատում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: