Կենսագրություն
1885թ փետրվարի 9ին ծնվել է Վահան Տերյանը։ Տերյանը իր կարճատև կյանքի ընթացքում չի հնացել, կախարդական ազդեցություն ունի նրա բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրնեց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները։Տերյանը հեղափոխել է հայ պոեզիան և տաղաչափությունը։Տերյանը կարողացել է հաղթահարել այդ խոչընդոտը և դարձել է արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը` քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս:Ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել գրական հայոց լեզուն, որն էլ էտալոնի դեր է կատարում բոլոր նոր սերունդների համար: Դա հասկանում էր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը, ով պարտադրում էր իր ուսանողներին արտասանել Վահան Տերյանի բանաստեղծություններ և դրանից հետո էր միայն անցնում քննության բուն նյութին: Որովհետև կարդալով և անգիր արտասանելով Տերյանի ստեղծագործությունները, ուսանողները հնարավորություն էին ստանում պրակտիկորեն տիրապետել անթերի հայերենին:
Leave a Reply