Իմ տպավորությունները ԽՍՀՄ—ում ապրած մարդկանց մասին

Ես իհարկե խորհրդային շրջանում չեմ ապրել, բայց իմ ընտանիքում, իմ հարազատների մեջ, իմ թաղամասում մեծերը ԽՍՀՄ շրջանում ապրած մարդիկ են։ Նրանց զրույցներից, հարաբերություններից, հին ֆիլմերից, ինձ մոտ այնպիսի տպավորություն է առաջացել, որ խորհրդային տարիներին մարդկանց արգելվում էր ազատ խոսել ։ Հիմա էլ այդ մարդիկ վախենում են ինչ-որ բաների մասին խոսել։ Հիմա հասկանում եմ, որ պատճառը խորհրդային ժամանակների վախն էր ԿաԳեԲե — ից ։ Բոլորը այդ հիմնարկի հսկողության տակ էին, և մարդկանց վախը ոչ թե ազատ արտահայտվելն էր, այլ ազատ արտահայտվելու համար պատիժ կրելը։ Հիմա արդեն հասկանում եմ, որ սա եկել է Ստալինիզմից, բայց Ստալինիզմից հետո էլ մարդիկ շարունակում էին վախենալ։

Իմ տեսած խորհրդային բնակարանները, որոնք գտնվում են Խրյուշչովյան շրջանում կառուցված բազմաբնակարան շենքերունմ, շատ փոքր են , առաստաղները՝ ցածր , աստիճանները՝ նեղ, զուգարանը՝ խոհանոցին կպած։ Ես երբեմն այնպիսի զգացողություն եմ ունենում, որ մարդու զգացմունքներն ու մտքերը այդ բնակարաններում կաշկանդված են։ Մեծերի պատմություններից գիտեմ, որ հիմնական խոսակցությունները խոհանոցում էին տեղի ունենում։

Տատիկներիս ու պապիկներիս զրույցներից հասկացել եմ, որ այդ տարիներին շատ էր արգելված գրականությունը։ Դրանք ամենատարբեր գրքեր էին, որոնց մեծ մասը որակվում էր որպես <<հակասովետական>>։ Այդ գրքերը գաղտնի արտագրում կամ պատճենում էին և իրար փոխանցում։ Այսպիսով շատերն էին կարդում։ Երբեմն մտածում եմ, որ եթե իսկապես արգելված լինեին, այդքան մարդ չէր կարդա։

Լսել եմ, որ Մոսկվայում 1976 – 1977 թթ․ ԿաԳեԲե-ն ինչ-որ մարդկանց բերման է ենթարկել <<Վարպետը և Մարգարիտան>> գիրքը ունենալու համար և նրանց հարցաքննել են։ Բայց այն ժամանակ կարդալը ավելի զանգվածային էր։ Ամոթ էր, որ մարդը գրադարան չունենար։ Գրախանութները շատ էին, և գրքերի համար հերթեր էին լինում։ Առհասարակ համարվում էր, որ Խորհրդային Միությունում մարդիկ շատ կարդացած էին։ Մենք մի ոստիկան ազգական ունեինք, որի տանը Լենինի բոլոր հատորները կային․ նրան աշխատավայրում ստիպել էին գնել դրանք։ Բայց այդ գրքերը հետագայում պետք եկան։ Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, և Հայաստանում էներգետիկ ճգնաժամ էր , վառելիք չկար, այդ մարդիկ ձմռանը Լենինի հատորները վառում էին վառարանում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: