Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիր, համաձայնության պայմանագիր աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար որոշակի աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ, նրա մասնագիտության կամ որակավորման սահմաններում։

Աշխատողը ըստ աշխատանքային պայմանագրի պարտավորվում է մատուցել իր ծառայությունները՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային պայմանները և պետական դրույթները։

Աշխատանքային պայմանագիրը գործատուին պարտավորեցնում է վճարել պայմանագրում նշված աշխատավարձը, ինչպես նաև ապահովել օրենսդրությամբ կամ այլ իրավական նորմերով սահմանված պայմանները։

Պայմանագրի կնքման կարգ

Աշխատանքային պայմանագրերի կնքման հիմնական ձևը դա գրավոր կերպով կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու ձևն է։

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից։ Սկզբում պայմանագիրը ստորագրում են գործատուն, գործատուի ներկայացուցիչը և աշխատողը։

Մյուս օրինակը պահվում է գործատուի մոտ՝ անախորժություններից խուսափելու համար։ Երկրորդ օրինակը պահվու է աշխատողի մոտ։ Աշխատանքային պայմանագիրը նույն օրը (կնքման օրը) գրանցվում է գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում։

Աշխատանքային պայմանագրի գրանցման կարգը, գրանցամատյանի ձևը, դրա վարման ու պահպանման կարգը սահմանում է տվյալ երկրի կառավարությունը։

Գործատուն աշխատողին թույլատրում է անցնել աշխատանքի միայն այն ժամանակ, երբ պայմանագիրը կնքվում է և երկրորդ օրինակը գործատուի մոտ է։

Աշխատանքի ընդունման ժամանակ գործատուն կամ նրա կողմից լիազորված անձը, որը ունի քաղաքացիություն և համապատասխանում է նվազագույն ստանդարտներին, պարտավոր է աշխատանքի ընդունվող անձի ստորագրությամբ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, ինչպես նաև կոլեկտիվ պայմանագրի առկայության դեպքում նաև կոլեկտիվ պայանագրին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին։

Եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, աշխատողը պետք է անցնի աշխատանքի՝ պայմանագրի կնքման հոջորդ օրը։

Բովանդակություն

Ցանկացած օրինական աշխատանքային պայմանագրում նշվում է աշխատանքային պայմանագիր կնքող աշխատողի և գործատուի անունը, ազգանունը և ըստ ցանկության սովորաբար նշվում է նաև հայրանունը։ Պայմանագրում նշվում է նաև կողմերի ազգությունը, եթե տվյալ կողմերը ունեն քաղաքացիություն։

Բացի սույն կետերից, աշխատանքային պայմանագրում նշվում է նաև աշխատանքի վայրը, կառուցվածքային ստորաբաժանումները, աշխատանքը սկսելու ամսաթիվը, մասնագիտության անվանումը՝ նշելով որակավորման ներկայացվող պահանջները կամ աշխատանքային գործառույթները, կողմերի իրավունքները և պարտականությունները, վարձրատրության պայմանները, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը։

Առանձին դեպքում աշխատանքային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել աշխատանքային պայմանագրում ամրագրման ենթակա այլ պայմաններ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: