Աշխատանքային իրավունք

Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրք, նորմատիվ իրավական ակտ և կանոնագիրք, որը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն, ինչպես նաև դրանց իրականացման կարգը

Այս պետական փաստաթուղթը կարգավորում է նաև աշխատողների և գործատուների անվտանգության ապահովման և առողջության պահպանման պայմանները[3]:

Աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով։

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը չի կարգավորում ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող քաղաքացիների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները։ Բացառություն են կազմում միայն այն հարաբերությունները, որոնք վերաբերում են աշխատաժամանակի և հանգստի ռեժիմին, աշխատանքի վարձատրությանը, աշխատողների անվտանգությանը և առողջությանը[4]:

Հայաստանի Հանրապետությունումաշխատանքային հարաբերություններըկարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև այլ աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով։

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started