Համբարձում

Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներ
Գնացին պըտըտելու Կաթնով Աղբուր։
Ման էկան չուր իրիկուն։
Աղջիկ տեսավ՝ արև-աշխարք կա, արեգակ կա,
Ամեն մարդ հետ իր գործին.
Ոմանք հետ իրենց ջրին, օչխարին.
Ոմանք էլ հետ իրենց ռանչպարութնին։
Աղջիկ միտք արեց, ասաց.— Հե՜յ-վա՜խ,
Էսքան լուս աստևոր կա, ես չէի գիտի։
Գնացին, էլան սարի վերև,
Էնտեղ նստան չահրի վերա, կերխում արին,
Հետո ման էկան, տեսան Կապոտ ծով.
Գնացին ծովափ սեյր անելուԻրիկուն որ տի դառնար, տուն գար
Ծովինար ասաց աղջիկներուն.
— Աղջի՛կներ, դուք քելեք, գնացեք,
Ձեզ համար ման էկեք, քեֆ արեք,
Ես էրթամ, քիչ ջուր խմեմ։
Մտածելով ծովու բերան վե գնաց.
Գնաց, կայնեց մեկ քարափ տեղ.
Նայեց, տեսավ, որ ծովին ծեր չկա։
Ինք ու քեռմեր ծովու պռուկ նստան, լացին։
Շատ նեղացավ աղջիկն ման գալով,
Էնոր խըդամ շատ ծարվեցավ,
Ինքն էլ շատ ծարվեցավ, ասաց.
— Էս ծովի ջուր շատ աղի է։
Ա՜խ, երանի՛ մեկ կաթ ջուր ըլներ,
Ես խմեի, սրտի սպապակն անցներ։
Քեռմերըն շատ ֆըռաց, ջուր չգտավ,
Էն ժամանակ Ծովինար ասաց.— Աստված, դու մեկ ադբուր էստեղ բուսցես,
Մեկ էլ ինձի մեկ լուս ու ճար անես։
Աստուծու հրամանով, ծովըն բացվավ,
Մի շատ համեղ ջուր դուրս էկավ։
Նայեց, տեսավ՝ մեկ ջոջ քար կա ծովու պռուկ,
Սիպտակ ադբուր մի էդ քարից կը թալի.
Ջուրն էլ էդ քարի չորս բոլոր բռներ էր.
Մարդ չէր կարնա առանց հալավ հանելու,
Էդ ադբուր էրթա, որ ջուր խմի։
Ինքն իր շորեր էհան, գնաց էդ ադբուր,
Բուռ էտու էդ անմահական աղբըրի մեջ,
Մի բուռ լիք ջուր խմեց,
Սեկ էլ՝ մի բուռ կիսատ։
Սղբուրըն ցամաքավ։
Էդ էրկու բուռ ջրից հղացավ։
Ետ էնոր իր աղջիկներ ժողվեց,
Էնդից դարձան, էկին տուն,
Էկին Գագիկ թագավորի մոտ։

Ինչպես հայտնի է Սասունցի Դավիթ էպոսից , Ծովինարը մի բուռ ջրից ունեցավ Սանասար որդուն իսկ կես բուռ ջրից Բաղդասարին , և այդտեղից սկսվեց մեր էպոսի հիմքը: Բայց ինչպես պարզվում է հայկական պատկերացումներով բնությունը և բնական միջոցները օրինակ՝ ջուրը, ծառը, ծաղիկը, մայիս ամսին օժտված են պտղաբերության զորությամբ: Դա լավագույնս երևում է մայիս ամսին նշվող Համբարձման տոնի ժողովրդական ծեսերում: Համբարձման տոնի ժամանակ գիշերը երիտասարդ աղջիկները զբոսնում են դաշտերում լուսնի լույսի տակ , սիրո երգեր են երգում , և առավոտյան ցողը հավաքելով՝ խառնում են ջրին, լվանում իրենց մազերը, որ երկարեն, լողանում են, իսկ ամուլ կանայք այդ ցողի ջրից խմում են, մերկանում են, թավալվում են ցողառատ խոտերի մեջ, որպեսզի երեխա ունենան: Համբարձման երեկոյան երիտասարդ աղջիկները խմբերով շրջում են դաշտերով , հավաքում են յոթ տեսակի ծաղիկ, յոթ աղբյուրի հոսող ջրից ջուր, յոթ տարբեր տեսակի փոքր քարեր և պատրաստում են տիեզերական սիրո պուլիկը: Ինչու՞ տիեզերական: Շատ հետաքրքիր է այդ պուլիկը պատրաստելու երգը: Այդ երգի մեջ նրանք խնդրում են, որ իրենց պուլիկի հագուստը արևից լինի, աստառը՝ այսինքն պուլիկի ներսի պատերը լուսին լինի, իսկ հագուստի նախշերը ամպերից լինեն, ծովի ջրից մետաքսե թել քաշվի, աստղերը կոճակ շինեն և այդ թելով պուլիկի մեջ աշխարհի ամբողջ տիեզերական սերը կարեն: Այդ պուլիկը հետո պետք է մնա լուսնի լույսի տակ, իր մեջ ներծծի աշխարհում եղած ամբողջ սերն ու գուրգուրանքը, իսկ առավոտյան աղջիկները այդ պուլիկի հետ շրջեն տնետուն և մի քանի կաթիլ ցող ցողալով՝ աշխարհի սիրուց բոլորին բաժին հանեն:Ահա աշխարհի սիրուց են ծնվել ՙՙՍասունցի Դավիթ՚՚ էպոսի Սանասարն ու Բաղդասարը, որոնց մայրը՝ Ծովինարը , նրանցով հղիացել է համբարձման կախարդական գիշերը: Երևի ավելորդ չէ ասել, որ Ծովինար անունը ծով բառից և Նար աստվածուհու բառից է այսինքն ծովերի աստվածուհի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: