Հուդայականությունը հրեական ազգի կրոնական, ազգային և բարոյագիտական աշխարհայացքն է որի հիմքը Թորան է, երեք մոնոթեիստական կրոններից ամենահինն է։ Մտնում է Աբրահամյան կրոնների շարքին, որոնց թվում են բացի Հուդայականությունից նաև Քրիստոնեությունը և Մուսուլմանությունը։Հուդայականությունը տարանջատվում է երեք զարգացման շրջանի՝ տաճարական, որը կապված է Երուսաղեմյան Տաճարի գոյության հետ, Թալմուդյան կամ Րավվինական, որը տարածում է ստացել 4-րդ դարից առ այսօր և վերջապես օրտոդոքս հրեաների շարժումը, որը սկիզմբ է առել Մ.Թ.Ա. 2-րդ դարում ու գոյություն ունի առ այսօր և ամենատարածվածներից է ժամանակակից Իսրայելում։
Հուդաայականություն:, կոչվում է նաև Մովսիսականություն, այն մարդու անորով /Մովսես/, ում Աստված բացատրեց, թե ինչպես է պետք ազատվել ԵԳիպտական գերությոնից, անձնել Կարմիր Ծովը և հաստատվել Երուսաղեմում
Մ:թ:ա: 10-րդ դարում Դավիթ թագավորի որդի Սաղաոմոնը դառնոմ է հրեաների թագավորը, որին նաև Սողոմոն իմաստուն են ասում: Նա միավորեց հերական տարբեր ցեղերի և կառուցեց Երուսաղեմի հայտնի տաճարը:
Սողոման թագավորի մահից հետո հրեաները բաժանվել էին երկու թագավորությունների՝ հյուսիսային և հարավային: Հյուսիսայինը գրավեց Ասորեստանը, իսկ Հարավայինը՝ Բաբելոնի Նաբուգոդանոսոր թագավորը: Նաբուգոդանոսորը ավերեց Երուսաղեմը, այդ թվում՝ Սողոմանի կառուցած Երուսաղեմի տաճարը, իսկ ժողովրդին գերի տարավ Բաբելոն: Այստեղ մնացին 70 տարի: Սա կոչվում է բաբելոնյան գերություն: 70 տարի անց, մ.թ.ա. 538թ. /6-րդ դար/ Բաբելոնը գրավելուց հետո պարսիկ Կյուրոս Մեծ թագավորը թույլ տվեց հրեաներին վերադառնալ Երուսաղեմ և վերականգնել Բաբելոնի թագավոր Նաբուգոդանոսորի կողմից ավերված տաճարը: Պարսկաստանի Կյուրոս թագավորին պետք էր, որ Եգիպտոսի հարևանությամբ ինքն ունենար հավատարիմ ժողովուրդ: Բաբելոնյան գերությունից վերադառնալուց և տաճարը վերականգնելուց հետո սկսվում է Երուսաղեմի տաճարի երկրորդ կյանքը՝ շորջ 500 տարի:
Տաճարը երկրորդ անգամ աերվում է Հռոմեական կայսր Տիտոսը (10-րդ Հռոմեական կայսր) 70 թվականին, և հերոներին ամբողջովին դուրս մղում Երուսաղեմից:
Ի դեպ, մահմեդականության մեջ Սուլեյմանը եղել է Դաուդ մարգարեի որդին։ Հորից նա ժառանգել էր բազմաթիվ գիտելիքներ և Ալլահի կողմից ընտրվել էր որպես մարգարե։ Ի դեպ, նրան տրված էր նաև միստիկ իշխանություն բազմաթիվ արարածների, այդ թվում ջիների նկատմամբ։ Նա ղեկավարում էր հզոր թագավորություն։ Իսլամական ավանդույթում Սուլեյմանը հայտնի է իմաստությամբ և արդարությամբ։
ReplyForward |
Leave a Reply