Իմ մասին

Ես Հրայրն եմ՝ 15 տարեկան: Հիմնականում կամ շատ ուրախ եմ, կամ՝ շատ տխուր: Միշտ կռվում եմ Հրայրների հետ, որոնք միտված են ինձ խանգարելու: Բայց միշտ չէ, որ հաղթում եմ։ Նաև նվագում եմ կիթառ:

Քանի դեռ ես իմ ներսի Հրայրներին լավ չեմ ճանաչում, չեմ կարող նրանց հաղթահարել, հատկապես, որ հիմնականում շատ սահմանափակ ժամանակով ենք հանդիպում: Երևի հենց այդ պատճառով է, որ այնքան էլ լավ չեմ ճանաչում: Ամեն դեպքում, որքանով որ ճանաչում եմ՝ կներկայացնեմ ձեզ:

Համար 1 Հրայրն ամենաշատ հանդիպողն է: Հիմնականում գալիս է երգ լսելու և այդ պահին ուրիշ աշխարհի տպավորություն է ստեղծվում, որտեղ ես կորցնում եմ իրականության զգացողությունը: Սակայն սա ամենահեշտ հաղթահարվողն է: Հաղթահարվում է, երբ ինչ-որ անսպասելի բան է կատարվում:

Երկրորդ Հրայրը հիմնականում երկարատև է: Լինում է մի պահ, երբ շատ ուրախանում եմ և տխրել չուզենալով՝ շատ բաներ արհամարհում: Հաղթահարելու ձևը մտածելն է:

Երրորդը գալիս է կարճ ժամանակով: Իրականում նրան ես եմ առաջացնում՝ ստեղծելով այնպիսի հիշողություններ, որոնք չկան, և այդպես տխրում եմ բաների համար, որոնք իրականում չկան: Բայց շատ հավես ա 🙂

Published by Հրայր Բադալյան

Ես Հրայրն եմ 15 տարեկան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: